Tuesday, 23 04 2024
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Ինչու է Մատաղիսի գործը վերաբացվել և տեղափոխվել ԱԱԾ վարույթ

Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության քրեական գործը վերաբացվել է։ Այդ մասին երեկ տեղեկություն տարածեց լրատվամիջոցներից մեկը՝ հղում կատարելով իր ՀՀ դատախազության լրատվական ծառայությանը, որտեղից նաև տեղեկացրել են, որ գործի քննությունն իրականացնելու է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը։

Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար:

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մատաղիսի գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, գործն ուղարկվել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին:

Արայիկ Զալյանը, որը ներկայումս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե խոսքն ինչի մասին է, ոչ էլ մամուլում առկա տեղեկատվությունն է թույլ տալիս ենթադրելու, թե խոսքն ինչի մասին է։ «Մենք միայն կարող ենք ենթադրել, թե խոսքն ինչի մասին է։ ԱԱԾ-ն կարող է քննել հանցագործությունը թաքցնելու մասով, պաշտոնատար անձանց ներգրավվածության վերաբերյալ, բայց կրկնում եմ, դրանք բոլորը ենթադրություններ են»,- ասաց Զալյանը։

Մեր դիտարկմանը՝ նման պահանջով իրենք բողոք, դիմում ԱԱԾ-ին հղել են, թե ոչ, Զալյանը պատասխանեց. «Եթե նայում ենք անցումային արդարադատության կոնտեքստում, ապա իրենք, իրենց նախաձեռնությամբ, կարող էին սկսել քննությունը։ Բայց ես կրկնում եմ, որ մենք ոչնչից տեղյակ չենք, որևէ բողոք ԱԱԾ-ին չենք ներկայացրել։ Մեր բոլոր բողոքները Հատուկ քննչական ծառայությունում են, մեր բողոքների հետ կապված քննությունները կասեցված են։ Այլ տեղեկությունների չենք տիրապետում»։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Քննչական կոմիտեում զինվորական գործերի քննության համար հանձնաժողով էր ստեղծվել, որում ընդգրկված էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, ՀԿ-ներ։ Այդ հանձնաժողովի շրջանակներում առանձնացվել էր 5-6 գործ, որոնցից մեկը Մատաղիսի գործն է։

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը այս հանձնաժողովի շրջանակներում ցանկացել է հենց Մատաղիսի գործը ուսումնասիրել, բայց Քննչական կոմիտեից փոխանցել են, որ գործի քննությամբ արդեն զբաղվում է ԱԱԾ-ն և ակտիվ քննության փուլում է, կատարվում են քննչական գործողություններ, առերեսումներ։ «Մեզ համար հասկանալի չէ, թե ինչու է Մատաղիսի գործը տեղափոխվել ԱԱԾ։ Դրա վերաբերյալ գլխավոր դատախազություն հարցումներ ենք արել և սպասում ենք պատասխանի։ Չգիտեմ, գուցե քանի որ վերջին շրջանում մեզ մոտ ամենապոպուլյար իրավապահ մարմինը ԱԱԾ-ն է, դրա համար է տեղափոխվել գործը։

Սպասենք, տեսնենք՝ ինչ կպարզվի»,- ասաց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում