Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք մեր հնարավորությունները չօգտագործեցինք. Ժոզե Մոուրինյո

Մենք մեր հնարավորությունները չօգտագործեցինք. Ժոզե Մոուրինյո

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Չելսի»-ից կրած պարտությունից:

««Չելսի»-ի դեմ հավասար խաղ էր գնում: Երկու թիմերն էլ կարող էին հաղթել: Իհարկե տհաճ է նման գոլ բաց թողնել խաղային այդպիսի իրավիճակում: Ամեն ինչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռքում էր, սակայն մենք մեր հնարավորություններ չօգտագործեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Չելսի»-ին (1:0): Երկրորդ կեսի 54-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով Ալվարո Մորատան առաջ մղեց «Չելսի»-ին: «Չելսի»-ին հաղթեց նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am