Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Զինված ուժերում կառավարելիության բարձրացում է, ինչը չի եղել 2016-ին. Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, ի՞նչ տեղեկություններ ունեք հայ-ադրբեջանական սահմանից:

– Ես այսօր ԱԺ ամբիոնից էլ թարմ լուր հաղորդեցի պատգամավորներին՝ կապված մեր ԶՈւ գործողությունների և վերջին ժամերի ընթացքում արձանագրված հաջողությունների, հատկապես անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին, դա շատ էապես կապված է մեր բանակի այսօրվա վիճակի հետ, եթե հիշում եք՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր ամենաթույլ օղակը հակաօդային ուժերի արսենալում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի պասիվ հնարավորություններն ՝էին, իսկ այսօր արդեն այլ իրավիճակ է: Կա նաև խոցված կամիկաձե: Մեր ԶՈւ բանակային կորպուսը իրականացրեց պաշտպանական գործողություններ հակառակորդի ավանտյուրայի դրսևորման պարագայում, և գործեց պարոն Տոնոյանի հայտարարած թեզը՝ եթե պատերազմ, ապա նոր դիրքեր: Ըստ էության, հակառակորդը աղմուկ է բարձրացնում դիրքերի կորստի և մարդկային զոհերի մասին:

– Դուք հիշեցիք Ապրիլյան քառօրյա պատերազմը, կա՞ն համեմատելի եզրեր:

– Ավանտյուրայի առումով, հակառակորդը չի հրաժարվել իր այն ծրագրերից, որ պետք է սահմանային գծերը փոխվեն: Որ հատվածում պետք է շարունակի այդպիսի գործողություններ. պարզվեց հիմա Հայաստանի սահման տեղափոխվեցին, չգիտեմ ինչու… Ի զարմանս իրենց՝ պարզվեց, որ Զինված ուժերը պատրաստ են շատ արագ արձագանքելու՝ առանց խուճապի իրենց խնդիրը լուծելու: Մեր 3-րդ բանակային կորպուսը կառուցվածքային և կադրային առումով տարբերվում է մյուս կորպուսներից, մեր բոլոր կառույցները, ռազմական Գլխավոր շտաբը, նաև Պաշպանության բանակը պետք է գործեն ներդաշնակ, որպեսզի հակառակորդի հնարավոր ավանտյուրաները հնարավոր լինի կանխել սահմանի ամբողջ երկայնքով: Ժողովրդի արձագանքը հուսադրող է, ցանկացած պահի պատրաստ է կանգնել բանակի կողքին: Պետության կողմից իրականացվել են ծրագրեր, որոնք միտված են եղել սպառազինության ավելացմանը, անձնակազմի որակական փոփոխությանը և բանակի շարունակական զարգացմանը, ինչը լինելու է միշտ, քանի դեռ վերջնական ավարտին չեն հասել մեր նպատակները:

– Բացի դրանից, այս անգամ կարծեք թե խուճապ չկար, և մեր ԶՈւ-ն բավականին գրագետ արձագանքեց:

– Այո, Զինված ուժերում շարունակական փոփոխություններ են տեղի ունենում՝ միտված զարգացմանը:

– Դա տեխնիկակա՞ն զինվածության արդյունք է:

– Ոչ միայն, նաև ինտելեկտուալ: Մեր բանակում անընդհատ բարեփոխումներ են ընթանում, նաև կադրային փոփոխություններ, վերջերս նաև Գլխավոր շտաբի պետի փոփոխություն տեղի ունեցավ, և հաշվի առնենք, որ Գլխավոր շտաբի մեր այսօրվա պետը եղել է այդ ուղղության կորպուսների գլխավոր ճարտարապետներից մեկը, այսինքն՝ այդ հատվածի ամբողջ թատերաբեմն իր համար ընկալելի է, նա քաջատեղյակ է հակառակորդի տրամաբանությանը: Այդ առումով շատ ոգևորված եմ:

– Սահմանի այդ հատվածը մեզ համար ամենախոցելի՞ն է:

– Հայաստանի սահմանների ամենաերկար հատվածն է, բայց պաշտպանված է… Հակառակորդը ամբողջ գիշեր և ցերեկը օգտագործել է տարբեր  ռազմատեխնիկական հնարքներ, որոնք արժանացել են թիրախային հակահարվածների, մեր կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ որևէ արկ չի արձակվել, մինչդեռ հակառակորդի կողմից դեպի Չինարի գյուղի ուղղությամբ եղել է:

– Հնարավո՞ր է, որ այս ուղղությամբ հաջողության չհասնելով, հակառակորդը փոխի ուղղությունը:

– Հնարավոր է, բայց հակառակորդը մտածելու բան ունի. ՀՀ ԶՈւ-ն փոխվել է: Մինչ այդ հոխորտանքներ էին թափում: Այսօր մեր առաջնահերթությունները կապված են անվտանգության համակարգի հետ, և պետությունը առավելագույնս ներդրումներ է անում այդ համակարգը ավելի կայացնելու և մեր զինվորի անվտանգությունը ավելի պաշտպանված դարձնելու համար:

– Կարծեք թե խնդիրը տեղափոխվում է դիվանագիտական քարոզչական հարթակ: Հավելեմ, որ ՀԱՊԿ-ը հայտարարեց նիստ հրավիրելու մասին:

– ՀԱՊԿ-ը հայտարարեց խորհրդի նիստ, հետո հետաձգեց: Մենք ունենք միջազգային դիվանագիտական հարթակներ…, ունենք գործընկերներ, որոնց հետ այս ընթացքում լավ հարաբերություններ են հաստատվել, և նրանք Ռուսաստանի հերոսներ են, այդ կոնտակտները պետք է օգտագործենք որպես միջազգային հարթակ՝ բացատրելով որ հակառակորդն իր չտրամաբանված գործողությունները տեղափոխել է հայ-ադրբեջանական սահման, դա արդեն ՀԱՊԿ տիրույթն է, այստեղ տեղակայված է նաև ռուսական բազան, և անհասկանալի է, թե Ադրբեջանը ինչ տրամաբանությամբ է իր գործողություններն իրականացնում, եթե դրանք մանևրային բնույթ են կրում, ապա պետք է գիտակցեն, որ ՀՀ պաշտպանության բանակը ամբողջ տարածքով ունի մարտական ավելի պատրաստված վիճակ, և պետք է իրենք էլ պատրաստ լինեն հնարավոր ցանկացած զարգացումների:

…Ինչից սկսվեց այսօրվա լարվածությունը: Հայաստանն այս դիրքային առավելությունների կարիքը չուներ, ամեն կողմի դիրքերը հաստատված են զինադադարի պայմանագրի մեջ, իսկ Ադրբեջանն անընդհատ փորձում է գնալ փոփոխությունների, բազմիցս եղել են նման կոնֆլիկտներ, ապրիլին գործողությունների գնաց Արցախի տարածքում, հիմա փորձում է հայ-ադրբեջանական սահմանի այս տարածքում: Չմոռանանք, որ այս կոնֆլիկտի բռնկումը եղավ այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներիշխանական լարվածություն կա, նման պարագայում սահմանային լարվածություններն օգտագործում են ներքին լարվածությունները մեղմելու համար… Տեղի ունեցածը սադրանք է. ՈւԱԶ-ով գալ մեր պաշտպանական դիրքերը, հետո հատնվել կրակի տա՞կ, միգուցե իրենց պետք էին զոհեր, բայց մեզ զոհեր պետք չեն, այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, այս կոնֆլիկտի լուծումը, ինչպես ներկայացրել է նոր իշխանությունը՝ հանձին վարչապետի, պետք է լինի խաղաղ և պետք է բավարարի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներին:

– Ենթադրում եմ, որ պատրաստվում եք ներկայացնել Ապրիլյան քառօրյայի մասին զեկույցը:

– Անշուշտ, շատ փակագծեր չներկայացնեմ, բուռն աշխատանք է իրականացվում… Մեզ համար ամենակարևորն այն է, որ եթե մութ անկյուններ են մնացել, սա լավ հենք է այդ մութ անկյունները լուսավորելու համար, մենք դասեր ենք քաղել, թող ամպագոռգոռ չհնչի, բայց Զինված ուժերում կառավարելիության բարձրացում է, ինչը չի եղել 2016-ին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում