Շնորհակալություն եմ հայտնում այս դժվարին օրերին իմ ընտանիքի կողքին լինելու, մեզ աջակցելու համար. Դավիթ Դանիելյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կապանում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի մահվան կապակցությամբ իրենց ընտանիքի կողքին գտնված մարդկանց:

Դանիելյանը գրառմամբ տեղեկացրել է նաև, որ չի կարող կիսատ թողնել կուսակցության իրականացրած մեծ աշխատանքը, դադարեցնել քարոզարշավը և առաջիկայում կմիանա թիմակիցներին:

«Սիրելի ընկերներ,

շնորհակալություն եմ հայտնում այս դժվարին օրերին իմ ընտանիքի կողքին լինելու, մեզ աջակցելու համար: Երախտապարտ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, զանգի և նամակի համար:

Հայրս արժեք է բոլորիս համար: Իր կնոջ համար եղել է նվիրում, որդիների համար եղել է թիկունք, որդիների կանանց համար՝ հոգատարություն, իսկ վեց թոռնիկների համար՝ սեր ու բարություն:

Վերջին անգամ հորս հետ խոսել եմ պատասխանատվության մասին: Հայրս մշտապես կրել է պատասխանատվություն իր մեծ ընտանիքի համար, իր գործի մեջ, իր Հայրենիքի առջև: Ինձ ևս պատգամել է պատասխանատվությունը ՊԱՏՎՈՎ կրել:

Սիրելի քաղաքացիներ, իմ ընտանիքի վիշտը տեղի ունեցավ մի շրջանում, երբ ես վերցրել էի պատասխանատվություն իմ թիմակիցների, համաքաղաքացիների և աջակիցների առջև: Այս շրջանում ես չեմ կարող կիսատ թողնել թիմի կողմից իրականացված մեծ աշխատանքը՝ դադարեցնելնելով քարոզարշավը: Առաջիկայում ես կմիանամ իմ թիմակիցներին, որպեսզի մենք ՊԱՏՎՈՎ ավարտին հասցնենք մեր պայքարը:

Հ.Գ. Նկարում հայրս իր ամենափոքրիկ թոռնուհու՝ 40 օրական Արևիկի հետ է»,- գրել է ԱԺ պատգամավորը:

Հիշեցնենք, որ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 3-ին: Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն և մի քանի օր էր՝ գտնվում էր Կապանի բժշկական կենտրոնում: Սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել 61-ամյա գեղանկարչի կյանքը:

Հրանտ Դանիելյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3838 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին