211652_close_icon
views-count1019 դիտում article-date 21:39 21-02-2019

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Փետրվարի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Ն․Գ․ Փոլ Ռիչարդ Գալլագերին (H.E. Mgrs. Paul Richard Gallagher)։ Հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգը և այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք քայլերն ու նախաձեռնությունները։ Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցեց Հայաստան այցելելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական հրավերը։ Տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձ կատարեցին իրենց մոտեցումներին և առաջնայնություններին։

Նմանատիպ նյութեր