Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում երթ անցկացվեց ի հիշատակ նահատակված զինվորների

Գյումրիում երթ անցկացվեց ի հիշատակ նահատակված զինվորների

ԳՅՈՒՄՐԻ, 22   ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների անցկացվեց քայլերթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթի մասնակիցները ոտքով Գյումրու «Վարդանանց» հրապարակից շարժվեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, որտեղ ամփոփված են ինչպես  90- ականներին, այնպես էլ ապրիլյան ու Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում նահատակված զինվորների աճյունները: Երթի մասնակիցները խոնարհվեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը ու խունկ ծխեցին՝ աղոթք հղելով առ Աստված: Երթի կազմակերպիչը ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն էր:

«Մեր հերոս տղեքը չեն պարտվել՝ նրանք հաղթել են, ու այսօր մենք պարտավոր ենք մեր խոնարհումը բերել մեր նահատակված հերոսներին, իսկ երթը ոտքով՝ ավելի քան 15 կմ է, որպես նաև ապացույց, որ մենք պետք է  այս դժվարությունն էլ հաղթահարենք, ինքնակազմակերպվենք ու ավելի ուժեղանանք:  Այնքան ուժեղ սերունդ ունենք այսօր, այնքան հերոսություն են արել, ինչը վկայում է  այն մասին, որ մենք չենք պարտվել. երբ մենք մեր մեջ հոգեպես մտածեցինք, որ պարտված ենք՝ պարտված հոգով է՛լ չենք ապրելու: Այսօր մեր տղաներն արեցին այն, ինչն աշխարհում ոչ մեկը չի կարող՝ մեկ զինվորը 10 տանկ խփեց, կամ վաշտը փրկեց և այլն: Մեր հերոսները պարտված չեն, մեր հերոսները հաղթանակած են»,-ասաց Ժորա Աբգարյանը:

Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]