ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար․Կարևորում ենք ԼՂ հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային կարգավորումը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար․Կարևորում ենք ԼՂ հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային կարգավորումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների, այդ թվում` զոհերի և վիրավորների, վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնակել՝ ուղղված լարվածության նվազեցմանն ու հետագա էսկալացիան կանխելուն։ Ինչպես բազմիցս ենք նշել ԵԱՀԿ Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխողբոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը»,- նշել է Օսթրիանը:

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար կոչ անելով դեէսկալացիայի և ուղիղ շփումների:

«Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նպաստելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը և օգնելու հասնել հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---