Ես Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին եմ. Սահակաշվիլին խոսել է դատարանում

11/12/2017 schedule16:41

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, Կիեւում ձերբակալված Միխայիլ Սահակաշվիլիին դատարանում հայտարարել է, որ իրեն համարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին:

Մի քանի օր առաջ ձերբակալված «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Սահակաշվիլին, ելույթ ունենալով դատարանում՝ հայտարարել է իրեն Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին, որոնք կործանում են Ուկրաինան:

«Համարում եմ ինձ ուկրաինական օլիգարխիայի եւ Վլադիմիր Պուտինի ռազմագերին, որոնք կործանում են Ուկրաինան: Ես ինձ չեմ համարում ձերբակալված անձ: Համարում եմ ինձ ռազմագերի, քանի որ նրանք պատերազմ են մղում Ուկրաինայի դեմ: Նրանք չեն զվարճանալու, թե ինչպես եմ ես հայտնվել չաղերի հետեւում: Նրանք կտեսնեն իմ արժանապատիվ հացադուլը»,- ասել է նա:

Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, դատարանի շենքի մոտ հավաքվել են տխրահռչակ քաղաքական գործչի կողմնակիցները, նրանց թիվը ժամը 10։00-ի դրությամբ կազմել է մոտ 100 մարդ։

Հիշեցնենք, որ Սահակաշվիլիին այժմ դատարանում, որտեղ պետք է ընտրվի նրա նկատմամբ խափանման միջոցը: Ուկրաինական օրենսդրությամբ պետք է տեղի ունենա ձերբակալությունից հետո երեք օրվա ընթացքում: Եթե դա տեղի չունենա, ապա քաղաքական գործչին անազատության մեջ պահելու հիմքեր չեն մնա:

Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ին: Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ:

Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չէր բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաեւ այլ հոդվածներով:

Սահակաշվիլիի փաստաբանները Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ հայց է ներկայացրել: Նրանք պնդում են, որ անկախ այն հանգամանքից իրական են դատախազի ներկայացրած փաստերը, թե` ոչ, նա իրավունք չուներ հրապարակելու նախաքննական գաղտնիքը:

Ավելի վաղ գլխավոր դատախազ Լուցենկոն հրապարակել էր ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Սահակաշվիլին ու գործարար Սերգեյ Կուրչենկոն համաձայնության են գալիս` իշխանափոխություն անելու շուրջ, որը ֆինանսավորվելու է Կուրչենկոյի կողմից:

Վերջինս գտնվում է հետախուզման մեջ` պետական դավաճանության մեղադրանքով:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, արդեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի:

Տպել
2621 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց