Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են հայ-թուրքական կարգավորումը

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը  քննարկել են հայ-թուրքական կարգավորումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, օրակարգային մի շարք հարցերի թվում Քալըննն ու Սալիվանը քննարկել են նաև հայ-թուրքական կարգավորման խնդիրը, տեղեկացնում է Regionmonitor-ը։

«Քննարկվել է տարածաշրջանի կայունության ու բարօրության համար Թուրքիայի ու Հայաստան միջև կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 10-ին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել էր ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը:

Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---