Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը 
Հայաստանում» ըստ  Global Finance-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Բանկն արժանացել է այս մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

Նշենք, որ  Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են  պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Global Finance ամսագրի տվյալ անվանակարգի մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ՝ https://www.gfmag.com/magazine/february-2021/worlds-best-trade-finance-providers-2021


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]