Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Զգուշացնում եմ բոլոր դեսպաններին՝ այսուհետ վերահսկելու ենք

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

-Ճի՞շտ է արդյոք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը քննարկելիս այսօր ծավալված բանավեճը համարել սկանդալ «Լուսավոր Հայաստան»- ի և ԲՀԿ-ի միջև:

-Ո՛չ, ճիշտ չէ, որովհետև բարձրացված հարցերը ամենևին չեն առնչվել ԲՀԿ-ին. ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկի հոր անունն է շոշափվել իմ ելույթում:

-Որից դուք տեղյակ չե՞ք եղել:

-Տեղյակ եմ եղել, բայց ես չեմ կարող իմ ելույթները պայմանավորել այս կամ այն պատգամավորի ներկայությամբ և կաշկանդված լինել դրանով: Իմ հասցեատերը եղել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, և այդ կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ես վկայաբերել եմ փաստեր, իրողություններ, որոնք չափազանց կարևոր են, որպեսզի լինեն խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ես չափազանց կարևորում եմ արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ ԱԺ- ի վերահսկողական գործառույթները վերահաստատելը: Ես ցանկացա, որ այդ փաստերի արծարծումը սթափեցնի թեկնածուին, որը վստահաբար կստանձնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահությունը, և նախկին պրակտիկան ուղղակի որևէ ձևով կիրառելի չի լինի նոր ԱԺ-ում: Տեղի ունեցավ մի բան, որը գուցեև սկանդալի էր նման, բայց մենք նման մտադրություն չենք ունեցել, և ընդհանրապես մենք մեր գործողություններն ԱԺ-ում չենք կառուցում՝ ԲՀԿ խմբակցության մեր գործընկերներին մեզ համար հասցեատեր դիտարկելով:

Այդ դեպքում անցյալի դիվանագետներին հղումներ անելն ինչո՞վ է պայմանավորվում:

-Ես վկայաբերել եմ և՛ անցյալում, և՛ ներկայում նշանակված դիվանագետներին, ինձ համար տարբերություն չի եղել: Ես գտնում եմ, որ ընդհանրապես սրանից հետո քաղաքական նշանակումները պետք է բացառվեն: Նոր Հայաստանում պիտի առաջնահերթություն տրվի բացառապես կադրային դիվանագետներին: 20 տարի անընդմեջ մենք տեսել ենք քաղաքական նշանակումներ, քաղաքական նպատակահարմարությամբ նշանակումներ, և 20 տարի շարունակ մեր արտաքին գերատեսչության շատ որակյալ կադրեր ուղղակի հնարավորություն չեն ունեցել Հայաստանը պատշաճորեն ներկայացնել աշխարհում, կապ չունի՝ հաջողած դեսպան է այդ քաղաքական դեսպանը, թե չհաջողած, ես վկայաբերել եմ վատ օրինակները, նաև հատկապես նրանց, ովքեր նշանակվել են Սերժ Սարգսյանի օրոք և շարունակում են պաշտոնավարել: Իմ մտահոգությունները վերաբերել են հատկապես նրանց: Խոսել եմ Վրաստանում Հայաստանի դեսպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մասին. չեմ հասկանում՝ ինչպես են նրանք շարունակում պաշտոնավարել, երբ կուտակված ահռելի հարցեր կան երկու ուղղություններով էլ:

-Ի դեպ, նրանք արդեն արձագանքել են:

-Գիտեմ, արձագանքել է նաև Ռումինիայում Հայաստանի դեսպանը: Լավ է, որ արձագանքել են: Ես հասկանում եմ, որ նրանք վախենում են, որ մեր այսքան հետևողական և ուշադիր աշխատանքի արդյունքում նրանց կարող են ետ կանչել, և նրանք հաստատապես խնդիրներ են ունենալու: Իսկ նրանց գործունեությունը հետայսու լինելու է ԱԺ-ում մեր խմբակցության ուշադրության կենտրոնում, և ընդհանրապես ես հորդորում եմ իշխող խմբակցության գործընկերներին՝ դիվանագիտական կորպուսի աշխատանքն ամբողջությամբ վերցնել ԱԺ-ի վերահսկողության տակ:

-Ի՞նչ մեխանիզմներով:

-Մեխանիզմների մասին է, որ պետք է խոսենք, պիտի հասկանանք՝ ինչ գործիքակազմով, ինչպես պետք է իրականացնել վերահսկողություն, հստակ ժամանակացույց պետք է սահմանել, և ժամանակ առ ժամանակ՝ տարին մեկ-երկու անգամ գործող դիվանագետները պետք է ներկայանան ԱԺ: Իսկ մինչև հրամանագրվելը (իմ ելույթը կառուցված էր հենց դրա վրա), ինչպես ԱՄՆ-ում, նրանք պետք է գան ԱԺ գլխադասային հանձնաժողով և հանձնաժողովի անդամների ներկայությամբ խոսեն իրենց պատկերացումների, այդ երկրում Հայաստանը ներկայացնելու իրենց տեսլականի մասին, այն մասին, թե ինչպես են պատրաստվում Հայաստանի շահն առաջ մղել այդ երկրում: Պիտի բացառենք նախկին արատավոր պրակտիկան ու սովորությունները: Հնչում են մարդկանց անուններ, ովքեր սերտորեն կապեր են ունեցել քրեական տարրերի հետ և այդ բարքերի կրողն են եղել: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանի հեղինակությունն ու վարկը դիվանագիտական աշխատանքի շնորհիվ կարողանանք նոր որակի բարձրացնել:

-Տպավորություն չստեղծենք, թե բոլոր դիվանագետներն են այդպիսին եղել:

-Ամենևին: Ես դրա համար մատնանշել եմ մտահոգող երկրներ, որտեղ պետք է շատ ուշադիր և հետևողական լինել, ընդհանրապես նախկին նշանակումների հետ կապված մտահոգություններին պետք է ականջալուր լինել, արագ արձագանքել և տեսնել, թե որտեղ ինչ խնդիրներ կան:

-Անձնական շահագրգռվածությունները մի կողմ թողնելով, այնուամենայնիվ, այսօրվա բանավեճն ինչքանո՞վ կարելի է քաղաքական համարել:

-Իմ ելույթն ամբողջությամբ եղել է քաղաքական: Ես անձնապես որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ հետապնդել, ամբողջությամբ եղել է քաղաքական տրամաբանության մեջ: Ես շարունակելու եմ իմ գործունեությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այսօր մեր խմբակցությունն արդեն որոշում կայացրեց: Եվ ես զգուշացնում եմ, որ որևէ դեսպան որևէ երկրում դուրս չի մնալու մեր ուշադրությունից, և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, առաջնահերթությունները մենք սահմանելու ենք, գտնելու ենք վերահսկողական գործիքների կիրառման այնպիսի եղանակներ, որոնք հնարավորություն կտան մեր արտաքին քաղաքական գերատեսչությանը (որի աշխատանքի նկատմամբ լրջագույն վերապահումներ ունենք, որովհետև մենք հապաղել ենք բոլոր ճակատներով) արդյունավետ կերպով վերահսկել և հասկանալ, թե այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որ գալիս են ԱԺ, հաստատվում են, որքանով են գործադրվում, որքանով են կիրառվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում