Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի: Շախմատի ակադեմիայի սան Աննա Սարգսյանը (17 տարեկան, 2323 միջազգային վարկանիշ) Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականում՝ հաշվի առնելով վերջերս գրանցած գոհացուցիչ արդյունքները:
Նա Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում լրացրեց կանանց միջազգային վարպետի 1-ին նորման, այնուհետև Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 2-րդ նորման: