22:00  ,  9 օգոստոսի, 2017

ԱԱ-2019. Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան՝ ուղիղ հեռարձակում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ:

Միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ալիքը ներկայացնում է հանդիպման հեռարձակումը Սարաեւոյից:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում