Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Նիկոլ Փաշինյանը խուսանավում է․ նա պետք է անընդհատ հիշի ինչպես մերժեցին Սերժ Սարգսյանին

Հունվարի 14-ից իր աշխատանքները սկսեց մեր նորընտիր Ազգային ժողովը։ Նկատի ունենալով այն, որ խորհրդարանի 70 տոկոսը ներկայացնում է քաղաքական մի թիմ, և միայն 30 տոկոսն է ընդդիմություն, Ազգային ժողովի այսպիսի կազմն անհանգստացնող չի՞ արդյոք «Առաջին լրատվական»-ի հարցին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը պատասխանեց․ «Կազմի հետ կապված հարցից դա մի քիչ դուրս է, դա խոսում է սահմանադրական անկատար մեխանիզմների մասին, այսինքն՝ հակակշիռների ու փոխզսպումների մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության՝ մի ուժ եթե ընտրություններում բացարձակ մեծամասնություն չստանա, բայց ընտրություններին մասնակցող ուժերից առավելագույն ձայնը ստանա, կարող է ձևավորել Ազգային ժողովը, կառավարությունը, վերահսկում է դատական համակարգը, դատախազ է նշանակում, իրավապահ մարմինների ղեկավարներ է նշանակում։ Այսինքն՝ ստանում է բոլոր լծակները, ու այստեղ շատ աննշան է տիտուլային ընդդիմության դերը, եթե նա մեծամասնություն չձևավորի։ Դրա համար մենք պետք է սահմանադրական նոր հարաբերությունների գործընթաց սկսենք, որովհետև հին Սահմանադրությունը օրենսդրական, իրավական հիմքի վրա էր դրել առկա արատավոր պրակտիկաները։ Մենք պետք է այն փոխենք։ Հակառակ պարագայում, հեղափոխությունը կամ այդ գործընթացները, որոնք հեղափոխական էին իրենց էությամբ, անիմաստ են դառնում»։

«Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի անդամներն իրար հետ կապված են մի առաջնորդի միջոցով։ Իհարկե, կան որոշակի խմբեր, և դեռ կձևավորվեն առանձին խմբեր, որոնք ներսում կփորձեն հակադրվել իրար, բայց դա ինչով է կավարտվի կամ ինչ դրական արդյունք կտա, ինձ համար անհասկանալի է։ Ծանոթ լինելով Ազգային ժողովում ներկայացված ուժերի գաղափարախոսությանը, ինձ թվում է, որ ապաքաղաքական Ազգային ժողով է լինելու»,- եզրափակեց մեր բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում