Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

«Թեժ աշնան» դեմ Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին բազմաֆունկցիոնալ միջոցը

Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում սպասվում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, որն, իհարկե, հրապարակային տիրույթում հասանելի է լինելու մասամբ, սակայն, անկասկած, բոլոր դեպքերում էական ազդեցություն է ունենալու աշնանային քաղաքական օրակարգի ձևավորման վրա: Այդ իմաստով, Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը որոշակիորեն ստացվում է իշխանության հակաքայլը ընդդիմության նախաձեռնությունների ֆոնին: Նկատելի է, որ կառավարության, նոր իշխանության ընդդիմախոսները փորձելու են աշունը «թեժացնել» սոցիալական և, այսպես ասած, ազգային ասպեկտներով, շեշտը դնելով տնտեսական ծանր վիճակի վրա, որ բխում է կորոնավիրուսի համավարակից, և կրթական ոլորտում նոր չափորոշիչների, դրա վրա էլ կառուցելով «ազգային» ասպեկտը:

Քաղաքական մեծամասնությունը փաստացի պատասխանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի օրակարգով: Ընդ որում, այստեղ ոչ մի էական նշանակություն չունի, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի եզրակացությունը, այն հաստատելո՞ւ է անցնող չորս տարիներին հնչող տարաբնույթ մեղադրանքները ամբողջությամբ, մասնակի, թե՞ ընդհանրապես հերքելու է դրանք, բերելո՞ւ է նոր մեղադրական հիմքեր, թե՞ ոչ, տալո՞ւ է քրեական գործերի առիթ, թե՞ ոչ:

Խոսքն, իհարկե, բացարձակ նշանակություն չունենալու մասին չէ, քանի որ, անշուշտ, կարևոր է, թե ինչ շարունակություն կենթադրի զեկույցը իրավաքաղաքական առումով: Խոսքն այն մասին է, որ քաղաքական առումով ինչպիսին էլ լինի զեկույցը, լինելու է դրա վերաբերյալ բուռն և թեժ ներքին բանավեճ, վեճ, քննարկումներ: Տվյալ պահին կարևորը դիտվում է թերևս հենց դա, ու դա է, որ թելադրելու է աշնան, իսկ գուցե նաև ձմռան քաղաքական օրակարգը:

Դարձյալ, իհարկե ոչ բացարձակ, սակայն գերակա իմաստով, թեկուզ հարակից էֆեկտով: Բանն այն է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը իրականում շատ լայն ռազմա-քաղաքական զարգացումների և շերտերի ճակատագրական հոսք և ամբողջություն է՝ մինչ պատերազմը, ու նաև դրանից հետո շարունակված: Եվ այդ համատեքստում տեղի են ունեցել ներքին ու արտաքին շատ այլ էական իրադարձություններ, ձևավորվել են այդ ամենի համար պատասխանատվությունից բխող ներհամակարգային փոխհարաբերություններ Հայաստանի կառավարող նախկին համակարգի տարբեր սուբյեկտների, դերակատարների միջև:

Դրանով հանդերձ, Ապրիլյան քառօրյան իր լայն ընդգրկմամբ, ինչի մասին առիթ ենք ունեցել խոսելու շատ անգամ, ներառում է նաև արտաքին հարաբերությունների մեծ շրջանակ՝ առաջին հերթին, բնականաբար, Հայաստան-Ռուսաստան հարաբերության, ռեգիոնալ ռուսական քաղաքականության տիրույթում, սակայն ոչ միայն: Ընդ որում, այդ շրջանակը ներառվում է ոչ թե ներհամակարգային հարաբերություններից կտրված, առանձին, այլ ընդհանուր շղթայի, պատճառահետևանքային ընդհանուր կապակցվածության մեջ: Ի վերջո` Ապրիլյան քառօրյայի շրջանակում պետք է ներառել Եվրաասոցացման գործընթացը Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի համատեքստում, դրա ընդհատումը, Եվրասիական միությանն անդամակցումը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ու Եվրաասոցացման համաձայնագրի հարցը գուցե պետք չէ կտրել դրան նախորդած հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունից և դրա տապալումից:

Միաժամանակ, Ապրիլյան քառօրյան գուցե պետք չէ կտրել ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումից, որից առաջ հաջողվեց չեզոքացնել Հայաստան-ԵՄ ճգնաժամն ու հասնել ստորագրման՝ 2017-ի նոյեմբերին: Իսկ վերը թվարկված արտաքին զարգացումները ուղեկցվել են Հայաստանի ներսում ներհամակարգային մի քանի թևերի տարբեր ձևաչափերի դիմակայությամբ և գործակցությամբ: Ահա այդ տեսանկյունից, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները օրակարգային հարց են, որոնք կարող են բացվել անընդհատ, գրեթե անվերջ, շերտ առ շերտ: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանում «թեժ աշնան» օրակարգով շահագրգռված են ոչ միայն նախկին կառավարող համակարգի առանցքային դերակատարներ, այլ նաև նրանց գործընկերներ ռուսական տնտեսա-քաղաքական տիրույթից, պարզ է դառնում, թե Քառօրյա պատերազմի թեման դիմադրունակության ու ճկունության ինչպիսի միջոց է Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, և Նիկոլ Փաշինյանն ինչու այդ միջոցը նախաձեռնելու մասին հայտարարեց 2019-ի մայիսին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակվելու առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում