211652_close_icon
views-count41421 դիտում article-date 21:53 05-05-2018

Մոսկվայում ձերբակալել են մոտ 300 ցուցարարի, այդ թվում՝ հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 300 քաղաքացի՝ մայրաքաղի կենտրոնում չարտոնված ակցիա իրականացնելու և հասարակական կարգը խախտելու համար: «Նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցն է որոշվում», նշված է Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Բերման ենթարկվածների թվում է նաև ռուսաստանցի հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին և նրա համախոհ Նիկոլայ Լյասկինը: Մայիսի 5-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունենում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների բողոքի ակցիաները: Մոսկվայում ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Ցույցերը, որոնք ընթանում են «Նա մեզ ցար չէ» խորագրի ներքո, [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/05/1095324/]կազմակերպել է [/url]ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և վերաբերում են մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր