Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ պաշտոնական կայքից հաղորդմամբ՝ քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին