13:44:09 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փետրվարին Մարկ Ցուկերբերգը 500 մլն դոլարով վաճառել է Facebook-ի բաժնետոմսերը

    21:57 1 Մարտ 2018

    Փետրվարին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 500 մլն դոլարով վաճառել է ընկերության բաժնետոմսերը, որպեսզի ֆինանսավորի Chan Zuckerberg Initiative (CZI) բարեգործական հիմնադրամը, որը նա 2015 թվականի դեկտեմբերին ստեղծել է կնոջ՝ Պրիսցիլայի հետ, հաղորդում է Reuters-ը:

    Reuters-ի տվյալներով՝ վերջին երեք օրերի ընթացքում Ցուկերբերգը 125 մլն դոլարով վաճառել է 685,000 բաժնետոմս, ինչի արդյուքնում այս ամսվա ընդհանուր վաճառքի ծավալը կազմել է մոտ 2.7 մլն բաժնետոմս՝ 482.2 մլն դոլարով:

    Կրեմնիումի հովտի միլիարդատերը հայտարարել էր, որ Facebook-ի իր բաժնետոմսերի 99 տոկոսը նվիրաբերելու է CZI հիմնադրամին, դա մոտ 45 միլիարդ դոլար է:

    Ըստ Recode կայքի՝ 2016 եւ 2017 թվականներին նա մոտ 1,6 մլրդ դոլարի բաժնետոմսեր է վաճառել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս