Չնայած ԿԸՀ-ի որոշմանը՝ Արզաքանցյանը շարունակում է քարոզարշավը

Չնայած ԿԸՀ-ի որոշմանը՝ Արզաքանցյանը շարունակում է քարոզարշավը

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը շարունակում է հանդիպումներն ընտրողների հետ, թեև ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը։ Այդ մասին ասվում է «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպել են Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։

«Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղել են իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացել են ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է»,-ասվում է գրառման մեջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահի գրանցումը։ Նա չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նրա ներկայացրած փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերվել։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---