Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Սպորտ
a1shtanga-23.09.

Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, Հայաստանի ծանրորդներից առաջինը պայքարի մեջ մտան 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) եւ Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ): Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի է նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ), արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացել է արծաթե մեդալի, սակայն հավասարը չի ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվել է բրոնզե մեդալով: