Xiaomi-ն ներկայացրել է Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնների նոր մոդելները13 փետրվարի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 10 շարքի սմարթֆոնների նորագույն մոդելները: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սարքերի շնորհանդեսը կայացել է առցանց՝ Weibo-ում Xiaomi-ի էջում: Ընկերությունը 2 սմարթֆոն է թողարկել՝ Mi 10 և Mi 10 Pro, որոնք ունեն 6,67 դյույմանոց Super AMOLED էկրան, 2340 × 1080 պիքսել թողունակություն և 90 Հց թարմացումների հաճախականություն, գրում է Lenta.ru-ն: Էկրանի վերին ձախ անկյունում 20 Մպ տեսախցիկի համար նախատեսված տեղ կա: Սարքերը հիմնված են Snapdragon 865-ի վրա, ունեն 8/12 գիգաբայթ օպերատիվ և 128/256 գբ ներկառուցված հիշողություն: Mi 10 շարքի մոդելներն աշխատում են 5G ցանցում և ունեն LPDDR5 նոր ձևաչափի օպերատիվ հիշողություն: Mi 10 մոդելի տեսախցիկն ունի 108 Մպ հիմնական մոդուլ, 13 Մպ-անոց լայնանկյուն և 2 լրացուցիչ սենսոր՝ յուրաքանչյուրը 2 Մպ թողունակությամբ: Mi 10 Pro-ն 108 Մպ հիմնական մոդուլ ունի, 20 ՄՊ լայնանկյուն օբյեկտիվ և 12 և 8 Մպ թողունակությամբ 2 օբյեկտիվ ՝ 50Х թվային զումով: Սարքերը նաև տարբերվում են մարտկոցների ծավալներով: Բազային մոդելն ունի 4780 միլիամպեր/ժամ մարտկոց, 30 Վատտ արագ լիցքավորմամբ, Mi 10 Pro-ի մարտկոցը 4500 միլիամպեր/ժամ է, 50 Վտ հզորության արագ լիցքավորմամբ: Առաջատար մոդելներն ունեն երկու ստերեոդինամիկ՝ Hi-Res Audio, NFC, USB-C, Bluetooth 5.0-ով: Մատնահետքերի սքանավորման սենսորը ներկառուցված է էկրանի մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |