×


Ռոտերդամում տեղի է ունեցել «Լուկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերային. Սամվել Թադեւոսյանը դերասանական կազմում է

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնում «Լուկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ այն ներկայացվել է «Մեծ էկրան» մրցութային ծրագրում:

Ֆիլմը նկարահանվել է Սիցիլիայում, ռեժիսորը Կաննի, Վենետիկի եւ այլ կինոփառատոների մասնակից ու մրցանակակիր Ջեսիկա Վուդվորթն է: «Լուկան» Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի ու Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համապրոդյուսերն է Անժելա Ֆրանգյանը, իսկ դերասանական կազմում է Սամվել Թադեւոսյանը, որը նույնպես ներկա է եղել ֆիլմի պրեմիերային: Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջերալդին Չապլինն ու Յոնաս Սմուլդերսը։


«Լուկան» իտալացի գրող Դինո Բուցատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է: Այն լույս է տեսել 1940 թվականին ու հեղինակին համաշխարհային ճանաչում բերել: Գիրքը պատմում է երիտասարդ սպա Ջովանի Դրոգոյի մասին, որը մեկնում է  ռազմաճակատ ու փորձում այնտեղ օգտակար լինել:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին