211652_close_icon
views-count43649 դիտում article-date 22:18 02-05-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ բախվել են 21-ամյա վարորդի ВАЗ 21015-ն ու 28–ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ քաղաքի 27-րդ փողոցում Աշտարակի կամրջի տակ բախվել են Սաղմոսավան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Մկրտչյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 34 MM 485 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ռոլանդ Գասպարյանի վարած Opel մակնիշի 35 RԼ 782 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր