Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ամենամեծ մեղավորը դու ես». Կ. Աֆրիկյանը՝ Վլ. Մանգասարյանին

Հունիսի 13-ին, Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում,  ժամը 10.00-ին, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ վերջապես շարունակվեց ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի 8,5 միլիոն դոլար գույքի թալանի գործով դատավարությունը:

Դատարան էին ներկայացել տուժողներից մի քանիսը, տուժողների շահերի ներկայացուցիչներ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, մեղադրող Վահագն Պողոսյանը, ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը և մի քանի վկաներ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վլ. Մանգասարյանը, Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում` փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով` գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Դատարանը լսեց տուժողներից Կոնստանտին Աֆրիկյանին: Վերջինս հայտնեց, որ ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանին ճանաչում է ուսանողական տարիներից: Նա է իրականացրել խնդրո առարկա շենքերի շինարարությունը: Իմանալով կառուցվող շենքի մասին, ցանկացել է գրասենյակային տարածք գնել շենքի 2-րդ հարկում:

Մոտ 20 օր անց Հայաստան է ժամանել «Արին Կապիտալ» և ներդրումային ՍՊԸ-ի հիմնադիր և բաժնետեր Էդմոնդ Խուդյանը, ում մինչ այդ տուժողը չի ճանաչել:

2007թ.-ին, Աֆրիկյանը Վլ. Մանգասարյանի ներկայությամբ պայմանագիր է կնքել Էդ. Խուդյանի հետ, ըստ որի Աֆրիկյանը մինչև սեպտեմբեր ամիսը պետք է վճարեր 180,000 դոլար, իսկ դեկտեմբերին պետք է պատրաստ լիներ շինությունը:

Կ. Աֆրիկյանն ասաց, որ ինքը վճարել է համապատասխան գումարը, բանկով այն փոխանցել է Էդմոնդին, սակայն նախատեսված ժամկետում գործն առաջ չի շարժվել: Պատճառաբանել են, որ ևս երկու հարկ է ավելացվում և այդ պատճառով է այն ձգձգվում:

Հետո, երբ խաբված մարդիկ են հայտնվել և սկսել բողոքել, Վլադն ասել է, թե՝ Էդմոնդն է փողերն առել՝ փախել, գնացեք խոսեք:

Էդմոնդն էլ զարմացել է, երբ իմացել է, որ տուժողը չի ստացել իրեն հատկացվելիք տարածքը՝ սեփականության վկայականով:

Տուժողի խոսքով՝ Վլադը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել, բայց Էդմոնդն էլ չի ասել՝ գնացեք Վլադից վերցրեք: Ասել է՝ այդ տարածքները կվերցնեմ ձեզ կտամ:

Մինչ այդ Աֆրիկյանին տեղեկություններ են հասել, որ իր տարածքը գրավադրվել է HSBC բանկում, հետո «Հայբիզնեսբանկում»՝ Վլադի մտերիմ Աշոտի անունով, որի դիմաց ամբաստանյալը գումար է վերցրել:

«Հիմնականում Վլադին էինք բռնացնում Երևանում, որովհետև Էդմոնդն ըստեղ չէր ու ինքն էլ չգիտեր՝ ինչ է եղել, ինչ են սարքել իր գլխին, ասեց՝ տեսնենք իրավապահներն ինչ են պարզելու»,-նշեց Աֆրիկյանը:

Իր այն հարցին, թե ինչ է արվել տրված գումարը՝ Էդմոնդը պատասխանել է, որ այն ներդրվել է շենքի շինարարության մեջ:

Տուժողի իմանալով՝ իր գույքը ոմն Աշոտի անունով գրավադրվել է բանկում որպես «Արին Կապիտալի» սեփականություն… մյուսը՝ այդ ընկերության տնօրեն Էդիկի /Էդուարդ Եսայանի/:

Մեղադրողը հարցրեց՝ նա տեղյա՞կ է եղել  «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանի լիազորությունները դադարելուց /07.09.2010թ./ հետո,   ընկերության անունից Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի հետո կնքված փոխառության կեղծ պայմանագրերի մասին: Ըստ այդմ՝ իբր «Արին Կապիտալը» չի կարողացել գումարը տալ, և փոխարենը «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ը մի քանի բնակարաններ, տարածքներ է վերցրել:

Հիշեցնենք, որ խոսքը 112,000,000 ՀՀ դրամի կեղծ (անփող) փոխառության պայմանագրերի և 240,000,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով կեղծ կատարողական ակտերի մասին է, որոնց հիման վրա էլ սնանկության վարույթով պահանջներ են հաստատվել և Վլադիսլավ Մանգասարյանին են հանձնվել համապատասխան տարածքներ:

Աֆրիկյանը ցուցմունքում նշեց, որ Վլադիսլավ Մանգասարյանն իրեն ոչինչ չի ասել, և այն, որ իր տարածքը վերցվել, իսկ հետո վաճառվել է սնանկության կառավարչի կողմից՝  այդ մասին իմացել է քննիչից:

Տուժող Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Ն. Բաղդասարյանի հարցին՝ ի պատասխան, Կ. Աֆրիկյանն ասաց, որ Վլադի հետ թշնամություն չունի, իսկ թե ինչու է իր վաղեմի ծանոթը հենց իր գույքը 12 այլ անձանց գույքերի հետ միասին վերցրել՝ չգիտի, բայց իր ընկալմամբ՝ մարդկանց բողոքից հասկացել է, որ խնդիրն առաջացել է Խուդյանի գույքի շուրջ:

Տուժողն ասաց, որ սույն գործով հետևել է մամուլի հրապարակումներին, Էդմոնդ Խուդյանի հարցազրույցներին, հնչեցված անուններին, բայց իրեն ոչինչ հայտնի չի եղել:

Ի վերջո, երբ Մանգասարյանը կալանքից ազատվել է, տուժողը հանդիպել և հարցրել է, թե ինչ է արել իր գույքի դիմաց բանկից վերցրած փողը, ամբաստանյալը պատասխանել է, որ շինարարության հետ կապված պարտքեր են եղել , դրա վրա է ծախսվել:

Տուժողը նաև պատմեց Վլադի՝ մեկ այլ վաղեմի մտերիմ, արդեն հանգուցյալ Դավիթ Հարությունյանի հետ եղած դրվագը, ում տունը ևս գրավ էր դրվել. վերջին անգամ նա շատ կոպիտ էր խոսել Վլադի հետ: Երբ տուժողն արդեն վատ էր, ոտքն ամպուտացրել էին, տեղյակ լինելով բանկի հետ կապված պատմություններին, Վլադին զայրացած հարցրել էր, թե ինչպես է նա բնակարանը գրավ դրել՝ իմանալով, որ դա իր տունն է: Մանգասարյանը չէր կարողացել պատասխանել…Միայն ասել էր՝ հեսա սեփականության վկայականը կտամ… Մինչ օրս չկա:  Տուժողի իրավահաջորդ Մարինե Հարությունյանը չէր եկել դատարան:

Տուժողի ներկայացուցչի հարցը Աֆրիկյանին՝ Վլադիսլավ Մանգասարյանի՝ խաղատներում պարտքեր ունենալուն տեղյակ լինելու-չլինելու, ինչպես նաև մամուլի հրապարակումների մասին, զայրացրեց ամբաստանյալին: Նա վիրավորանքով արձագանքեց Ն. Բաղդասարյանին, ինչի պատճառով դատարանը սանկցիա կիրառեց ամբաստանյալի նկատմամբ՝ 1 ժամով հեռացնելով դահլիճից:

Երբ վերադարձավ՝ Մանգասարյանը Աֆրիկյանին հարցեր ուղղեց, ինչին ի պատասխան տուժողն այսպես պատասխանեց: Ասաց, որ ինքը չի իմացել ընկերության սնանկացման մասին, իր տարածքների գրավադրման մասին իմացել է քննիչից, իսկ ինչ վերաբերում է նրան, թե որտե՞ղ է տուժողը տեսել իր՝ Վլադի խարդախությունները, Աֆրիկյանը պատասխանեց. «Դու լավ գիտեիր մեզ, …քեզ ենք ճանաչել, ամենամեծ մեղավորը դու ես, դու էիր մեզ մոտիկ, դու պետք է ասեիր, որ տունը գրավ ես դնում, դու չպետք է թողնեիր, որ պայմանագիր կնքեինք, եթե գիտեիր՝ խնդիր կարար լիներ…,հետո էլ երկու հարկ ավելացրիք»:

Բացարձակ ճիշտ եք՝ արձագանքեց Մանգասարյանը:

Կ. Ա.- Դու չես ասել, քննիչից ենք իմացել…Մեղավորը դու ես:

Վ. Մ.-Ես սուրբ չեմ

Տուժողը կիսեց իր տպավորությունը Վլադ Մանգասարյանի գործունեության վերաբերյալ: Ասաց, որ նա Հայաստանի կեսը գրավ էր դնում, որ մյուս կեսին փրկի, գույքը գրավից հանի:

Հաջորդ դատական նիստը՝ հունիսի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում