Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Դամասկոսի մոտակայքում գտնվող իրանական «Ֆաջր 5» հրթիռների պահեստը: Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն`հղում կատարելով իսրայելական աղբյուրներին։
Ինչպես տեղեկացվում է՝ այդ հրթիռները պոտենցիալ սպառնալիք էին հանդիսանում Իսրայելի Գալիլեա մարզի տարածքների համար:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսրայելի ինքնաթիռները, գտնվելով լիբանանյան օդային տարածքում, հրթիռներ են արձակել Սիրիայում նպատակակետերի ուղղությամբ: