Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի 
զենք-զինամթերք է հանձնվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ մասերի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 3-ին 26-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, կարճեցված խզակոթով ու փողով հրացան, ինքնաձիգի փամփշտատուփեր և 5,45 մմ տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։ Երիտասարդի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության Շենգավիթի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ 40-ամյա մի կին բաժին է բերել հանգուցյալ հորը պատկանած նռնականետի արկն ու տարբեր տրամաչափի 150 փամփուշտը։ 30-ամյա մի տղամարդ էլ կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 250-ից ավելի փամփուշտ ու դարձյալ նռնականետի արկ։ 38-ամյա մի կին էլ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու ինքնաձիգի 100 փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։

Թալինի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին Արտենի գյուղի մի բնակիչ կամավոր հանձնեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած որդուն։Դիլիջանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին Դիլիջանում բնակվող 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 97 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Մխչյան գյուղում բնակվող մի կին կամավոր հանձնել է ակոսափող հրազեն՝ ձևափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Գործարանային համարով երկփողանի հրացանը ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է Կեչուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հրացանը հանգուցյալ հորինն է։ Այն գտել է գոմի տանիքը մաքրելիս ու բերել ոստիկանություն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]