211652_close_icon
views-count20017 դիտում article-date 21:38 17-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Նոր Գեղի գյուղի զինվորական պանթեոնում ամեն օր ծաղիկներ են խոնարհում ու խնկարկում լեգենդ դարձած հերոսների շիրիմներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում  իր հերոսները տվեց նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղը: Գյուղի զինվորական պանթեոնում են ամփոփված լեգենդ դարձած մի խումբ հերոս տղաների  աճյուններ:

Գրեթե ամեն օր զինվորական պանթեոն են այցելում հերոսների հարազատները, ընկերները,  անգամ անծանոթ քաղաքացիներ, ովքեր ծաղիկներ են խորահում ու խնկարկում հերոսների շիրիմներին և ի լուր աշխարի ասում՝ մենք ձեզ բացակա չենք դնի: Դուք ձեր կյանքը  դրեցիք զոհասեղանին, պաշտպանելով Արցախն ու Հայաստանը նենգ ու մինչև ատամները զինված թշնամուց:

Իսկ այս բանաստեղծությունը հաճախ հերոսների շիրիմին արտասանում են երեխաները:

Իմ զինվոր եղբայր, դու խոստացել ես, հաստատ պիտի գաս,
Թեկուզ մի քիչ ուշ, բայց գիտեմ՝ կգաս...
Ուզում եմ, որ գաս քո համազգեստով,
Ուզում եմ, որ գաս պատվով, հարգանքով,
Ուզում եմ, որ գաս հպարտ հայացքով,
Ուզում եմ, որ գաս շքանշանով։
Ուզում եմ, երբ գաս, քո գիրկը վազեմ,
Զինվոր եղբայրս տուն եկավ ասեմ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր