Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մխիթարյանի Բաքու չմեկնելու վերաբերյալ

Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։ Սպորտային իրադարձությունը, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի հասարակությունների հաշտեցմանը, հակառակ ազդեցությունն ունեցավ և ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուժային ճնշմանն ուղղված քաղաքականության գործիք։

Տարիների ընթացքում Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի թուլացել, այլև սկսել է ներթափանցել հանրային կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում «քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները, ԶԼՄ-ները շարունակում են հայատյացություն քարոզել․ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ ատելության հռետորաբանությունը»։

Հայատյացության սերմանումն ու այդ հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը բարձրացվել են պետական քաղաքականության աստիճանի, որն Ադրբեջանի նախագահը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «Ադրբեջանի հիմնական թշնամին համայն հայությունն է»։

Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային դաշնագրի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի փաստաթղթերում։

Ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացության հողի վրա կատարված հանցագործությունների խրախուսման աղաղակող օրինակներից է 2012 թ․ օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան՝ հետագա ներմամբ, հերոսացմամբ և որպես նմանակման օրինակ համազգային փառաբանմամբ։

Մինչդեռ, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող դասընթացներին իր հետ մասնակցող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարելու համար։

Ռասիզմի և անհանդուրժողականության հետ պայքարի եվրոպական հանձնաժողովը միանշանակ կերպով նշել է, որ նմանատիպ գործողությունները կարող են անպատժելիության զգացում արմատավորել այն մարդկանց մոտ, որոնք ամենալուրջ բնույթի ռասիստական հանցագործություններ են կատարել (CRI(2016)17, կ. 38), իսկ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովն Ադրբեջանի իշխանությունների տվյալ քայլը որակել է ռասայական ատելության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսում և հրաժարում տուժողներին իրավական պաշտպանություն տրամադրելուց (CERD/C/AZE/CO/7-9, կ.15)։

Ադրբեջանում հայատյացության հիմնախնդիրն այնպիսի ծավալների է հասել, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, որը հասարակայնորեն հանդես է գալիս հօգուտ հայերի հետ ցանկացած հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվում է ահաբեկման և հալածանքի, ինչպես դա եղավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ։ Համատեղ քաղաքացիական խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելն իսկ ադրբեջանական իշխանությունների համար բավարար հիմք է կեղծ քրեական գործեր հարուցելու համար։ 2014 թ․ մի շարք առաջատար ադրբեջանական իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք մասնակցում էին վստահություն ձևավորելուն ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված նախագծերին, ձերբակալվել են պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Ավելին, ցանկացած հայկական ազգանուն ունեցող մարդ, անկախ քաղաքացիությունից և տարիքից, Ադրբեջան այցելելու փորձի ժամանակ ենթարկվում է խտրականության։ Տվյալ իրավիճակը նույնիսկ պատճառ է դարձել 2017 թ․ հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ կողմից ծավալուն մեկնաբանության։

Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչությունը ստիպված է եղել արձանագրել, որ Ադրբեջան այցելող հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես ենթարկվում են խտրականության՝ ըստ էթնիկ հատկանիշի։

Չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորներին՝ ադրբեջանական իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում՝ կատարելու խտրականության բոլոր ձևերի վերացման բնագավառում իրենց միջազգային պարտավորությունները։

Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։

Տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հայատյացության հանրային արտահայտումն ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա։ Այդ բացասական միտումը ետ շրջելու համար անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությամբ գործուն միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ադրբեջանական հասարակությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյացության նորմերից ու կողմնորոշիչներից և բռնել առողջացման ուղին»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում