Գյումրիում վթարի հետևանքով ռուս զինծառայող է զոհվել

Գյումրիում վթարի հետևանքով ռուս զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ռուս զինծառայող է զոհվել: Հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) Nissan X Trail մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վլադիսլավ Կուլակով, 1986 թ., ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Զոհվածը Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է, հայտնում է Aysor.am-ը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---