211652_close_icon
views-count2802 դիտում article-date 12:12 24-08-2021

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2354-ով․ մահացել է 60 մարդ

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 2354-ով: Մահացել է 60 մարդ։

Ըստ StopCov պաշտոնական կայքի` համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 523.022 դեպք:

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում  ապաքինվել է 5.200 մարդ, իսկ համավարակի սկզբից` 458.265 մարդ: 6.891 մարդ մահացել է:

Վերջին օրվա ընթացքում կատարվել է 47 288 թեստ, որից 35 185-ը` հակագենի, իսկ 12 103-ը` ՊՇՌ թեստ:

Վարակման մակարդակը` օրական` 12.53 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 10.93 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 10.72 տոկոս:

Պատվաստումներ է կատարել 1.010,096 մարդ, այդ թվում 30.067-ը`  վերջին 24 ժամվա ընթացքում:

116 մարդ այս պահին գտնվում է կարանտինի մեջ, 7.410-ը՝ հիվանդանոցներում, եւ 3.320-ը՝ կովիդ հյուրանոցներում:

Նմանատիպ նյութեր