Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Եկել է սթափվելու պահը․ այսպիսի համաշխարհային ցնցում պետք էր, որ մարդկությունը սթափվի իր անգործությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը։

– Տիկին Թադևոսյան, կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ինչպիսի՞ խնդիրներ են առաջանալու։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է՝ եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունները շարունակվեն 3 ամիս և ավելի, ապա ձեռներեցների չստացված եկամուտների կեսը փոխհատուցել պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ ձեռնարկությունների հարկային պարտավորությունները։ Ինչպե՞ս կարելի է այս իրավիճակը շտկել։

– Ես չեմ կարծում, որ իրավիճակը շատ սարսափելի է, ողբերգական և ասեմ՝ ինչու․ ամբողջ համաշխարհային տնտեսությունը վաղուց ռեցեսիայի մեջ է, և այդ գործընթացն ինչ-որ չափով շարունակվում է խուճապային դարձած կորոնավիրուսի տարածումից հետո։ Բայց ինչպես ԱՀԿ-ն, այնպես էլ մասնագետներն ասում են, որ սա առանձնահատուկ հիվանդություն չէ, պարզապես խուճապն է ավելի շատ։ Երևի վարակի տարածման հնարավորություններն ավելի մեծ են։ Էջմիածնի դեպքն էլ ցույց տվեց, որ մարդիկ կարճատև շփումից անգամ կարող են վարակվել։ Սա ուղղակի ինչ-որ տեղ կարելի է համարել ոչ թե հիվանդություն, այլ խուճապ, որն այնքան է վախեցնում մարդկանց, որ դպրոցներ են փակվում, մարդիկ աշխատանքի չեն գնում և այլն։ Եվ ես չեմ կարծում եմ, որ սա սարսափելի վիճակ է, որը հաղթահարել հնարավոր չէ։ Սա շատ արագ կհաղթահարվի։ Ինչ-որ առումով ես սա դրական եմ համարում համաշխարհային տնտեսության զարգացման առումով։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Եկել է սթափվելու պահը։ Կա հնարավորություն զարգանալու, ինչը երկրները չէին օգտագործում։ Դրա պարզագույն օրինակը Ռուսաստանն է, որտեղ ռեսուրսների անսահման մեծ քանակությունը օգտագործվում է շատ փոքր ծավալով։ Ռուսաստանն աշխարհի ամենահարուստ հանքահումքային ռեսուրսների տիրապետող աշխարհում առաջին երկիրն է, որի ծավալները գնահատվում են 2-3 տրիլիոն դոլար, իսկ Ռուսաստանը դրանք արտահանում է որպես հումք կամ կիսաֆաբրիկատ։ Ռուսաստանը կարող է զարգանալ՝ դրանք վերամշակելով, պատրաստի արտադրանք դարձնելով, ավելացված արժեք ստեղծելով և արտահանելով, բայց հետամնացության իր խրճիթում փակված՝ ոչինչ այդ ուղղությամբ չի անում։ Եվ ուրեմն սա մի լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի երկրները գնահատեն իրենց տնտեսական ներուժը։ Այդ թվում նաև մենք։ Հիմա ենթադրենք՝ ժամանակավոր սահմանները փակվել են, ներկրումը դադարեցվել է, երկրներ են, կառավարություններ են, ժողովուրդներ են, թող մտածեն իրենց տնտեսական հնարավորություններն օգտագործելու մասին։ Ես չեմ կարծում՝ մեկ-երկու ամիս այսպիսի ճգնաժամային իրավիճակը կառավարության վրա լրացուցիչ բեռ պետք է հանդիսանա։ Իսկ որտեղի՞ց վերցնի կառավարությունը այն ռեսուրսները, որը պետք է օգտագործի տնտեսվարողների վնասները ծածկելու համար։ Դրանով իսկ նրանք կգնան նաև այլ զուգահեռ պրոցեսների զարգացմանը, որը կոչվում է ինֆլյացիա՝ արժեզրկում։ Չի կարելի որևէ իրավիճակից սարսափահար լինելով գնալ ավելի սարսափահար տնտեսական լուծումների։ Ամեն ինչ բնականոն իր ճանապարհով կընթանա, և մարդը, ինչպես նաև մարդկանց բազմությունը, որը դառնում է պետություն, միշտ էլ կգտնեն ճիշտ լուծումներ։ Իրավիճակը կհաղթահարվի, և ես այստեղ որևէ խուճապային հարց չեմ տեսնում և չեմ էլ տեսնում տնտեսագետների կողմից հատուկ դեղատոմսերի առաջարկելու կարիք, որովհետև այս պահին դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա, և ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն իրենց բնականոն ճանապարհով։

-,Տարբեր երկրների կառավարություններ փոքր և միջին բիզնեսին են այս օրերին աջակցություն հայտնել՝ Գերմանիա, ԱՄՆ, ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Ի՞նչ միջոցներ կիրառել, որպեսզի բիզնեսը մեծ կորուստներով դուրս չգա այս ճգնաժամից։

– Այս օրերին փոքր և միջին բիզնեսն ավելի շատ իրացման ծավալներ ունի, քան ուներ մինչև այս խուճապային իրավիճակը։ Տեսեք, թե ժողովուրդը գնումների ինչ մեծ ծավալ է իրականացնում։ Ամեն ինչ գնում է խանութներից, այն, ինչ փոքր և միջին բիզնեսը կարող է մատակարարել շուկային, դրանք խանութների դարակներում չեն մնում, անմիջապես վաճառվում են։ Հաց կամ կաթնամթերք արտադրողները փոքր և միջին ձեռնարկություն են, նրանց արտադրանքը սպառվում է, մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են սպառել։ Եվ ես չեմ պատկերացնում էլ ավելի մեծ աջակցություն, քան կառավարությունն արդեն սահմանել է փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ ազատելով հարկային պարտավորություններից։ Թող շարունակեն աշխատել, չկա որևէ խնդիր խուճապի մատնվելու, ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել, և ուզում ենք ծիծաղելի իրավիճակից շատ լուրջ դեղատոմսեր առաջարկելով՝ դուրս գալ։ Ամեն ինչ բնականոն ճանապարհով ընթանում է, և պետք չէ այս հիվանդությունը դարձնել սարսափելի հրեշ և թաքնվել տներում, չաշխատել։ Չեմ կարծում՝ դրա անհրաժեշտություն կա։ Եվ չեմ կարծում, որ սա դարի այն ամենադաժան հիվանդությունն է, որ չգիտես որտեղից հայտնվեց։ Եվ այստեղ տնտեսական նոր լուծումներ առաջարկելու անհրաժեշտություն չկա։ Գյուղատնտեսական սեզոն է, ի՞նչ է, գյուղացին պետք է վախենա անասուններին պահել և հող մշակե՞լ, իհարկե, ոչ։ Կարծում եմ՝ գերտերություններն ինչ-որ խնդիր են լուծում, որը հետո կպարզվի։ Եվ երևի այսպիսի համաշխարհային ցնցում պետք էր, որ մարդկությունը սթափվի իր անգործությունից, ծուլությունից, պարապությունից, հատկապես զարգացած աշխարհը։ Եվ հատկապես զարգացած երկրներում այս վարակը տարածվեց, իսկ Չինաստանի նման երկիրը ի վերջո հաղթահարեց այդ հիվանդությունը։

– Արտակարգ դրություն հայտարարվեց մեկ ամսով, տնտեսությունն ավելի կազդվի՞։

– Կարճ ժամանակ հետո կհասկանան, որ դրա կարիքը չկա։ 30 հոգի հիվանդացել են, բուժվում են, այդ ինչ մեծ թիվ է, որ արտակարգ դրություն հայտարարեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում