211652_close_icon
views-count4822 դիտում article-date 14:05 11-05-2020

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի. մարզպետ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր