ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր, ինչի մասին գրում է թե հայկական մամուլը, թե արտասահմանյան պարբերականները: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ, ով մեզ ներկայացրեց միջոցառման աաքելությունը, հիմնական նպատակները:
«Նովոստի–Արմենիա» . պարոն Փենեսյան, որքան գիտեմ հայկական օրերը Մոնակոյում կկրեն «Armenia Collection 2018, Monte- Carlo» խորագիրը: Սա աննախադեպ միջոցառում է:
Վ. Փենեսյան . այո, աննախադեպ է և՛ Մոնակոյում, և՛ ընդհանրապես, քանի որ շատ մեծ միջոցառում է և շատ բարձր մակարդակի վրա է կազմակերպված: Ասեմ, որ շատ դժվարությամբ է ստացվել՝ երեք անգամ մերժումից հետո թույլտվություն ենք ստացել վարձակալել «Òpera de Montecarlo»-ն:
Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի կոմպոնենտ։ Առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, «Òpera de Montecarlo»-ում կկազմակերպվի բարեգործական համերգ, որին մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել համաշխարհային օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և աշխարհի լավագույն դաշնակահարների ցանկում ընդգրկված Նարե Արղամանյանը:
Ինչու է որոշված «Òpera de Montecarlo»-ում, որվհետև այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Արամ Խաչատրյանն առաջին հայն է, ով ջերմ ընդունելիության է արժանացել արքայազն Ռենյե III-ի և Գրեյս Քելլիի կողմից 1973 թվականին, և նրանց առաջարկով 1974 թվականին Արամ Խաչատրյանի մասնակցությամբ կազմակերպվել է համերգ հենց նույն համերգասրահում: Համերգից առաջ նույն համերգասրահում կկազմակերպվի Արամ Խաչատրյանի՝ համաշխարհային մեծությունների հետ նկարների ցուցադրություն, ինչն է՛լ ավելի կհետաքրքրի մասնակիցներին:
«Նովոստի–Արմենիա». իսկ ի՞նչ հյուրեր եք սպասում բացի Ձեր կողմից նշած հայտնի մշակութային գործիչներից: Ովքե՞ր են պատրաստակամություն հայտնել մասնակցել միջոցառմանը:
Վ. Փենեսյան . մեր և այս միջոցառման նպատակն է ոչ միայն ներկայացնել մեր մշակույթը և տնտեսությունը Մոնակոյի իշխանություններին, բնակչությանը, այլ նաև մեր սփյուռքին, որպեսզի մարդիկ տարբեր երկներից կարողանան գալ, մասնակցել և կապեր հաստատել միմյանց հետ։
Արդեն ունենք բազմաթիվ հայտեր տարբեր երկրներից, այդ իսկ պատճառով համերգից հետո կկազմակերպվի գալա-ընթրիք, որը կկրի նաև ճանաչողական բնույթ, կհաստատվեն կապեր մարդկանց միջև, ինչը, վստահ ենք, դրական ազդեցություն կունենա հետագայում: Ասեմ, որ համերգը կրելու է բարեգործական բնույթ, և միտված է աջակցելու Հայաստանում գործող «Ֆոնդ 100» և «Օգնեմ» հիմնադրամներին:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Մոնակոյում գտնվող լավագույն հյուրանոցներից մեկում՝ «Hôtel Metropole»-ում, կկազմակերպվի հայկական լյուքս դասի ապրանքների ցուցադրություն։ Մենք կներկայացնենք այն լավագույնը, ինչ ունենք Հայաստանում: Առաջնայինը կկազմակերպվի «Արարատ» լեգենդար հայկական կոնյակի մի քանի տեսակների համտես: Այդ իսկ պատճառով հրավիրել ենք միջազգային ճանաչում ունեցող սոմելյեների, մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել տարբեր տարածաշրջանների սոմելյեների միությունների նախագահներ: Այս ամենը կազմակերպվում է, որպեսզի այս միջոցառումը ոչ միայն լինի ճանաչողկան, այլև գործնական, որպեսզի միջոցառումն այցելող մարդիկ, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հնարավորություն ունենան ծանոթանալու որակական ցուցանիշներին։ Մեր նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի հայկական գինին ու կոնյակը վաճառվի և՛ Մոնակոյում, և՛ տարածաշրջանում:
«Նովոստի–Արմենիա» . այսինքն՝ այս միջոցառումների ցանկն ուղղված է լինելու՞ ոչ միայն մշակութային կապերի զարգացմանը, այլ նաև գործնական կապերի հաստատմանը, և ոչ միայն Հայաստանի և օտարերկրյա ներդրողների, այլ նա մեր սփյուռքի ներկայացուցիրների միջև կապերի ավելի ամրապնդմանը:
Վ. Փենեսյան . այո՛, և քանի որ միջոցառումը նախատեսված էր անցկացնել հունիսի 3-ին և 4-ին, բայց երկրի ներքաղաքական իրավիճակից ելնելով` մենք տեղափոխեցինք սեպտեմբերի 2–ին և 3–ին, ի սկզբանե նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Monaco Economic Board»-ի ղեկավարության հետ, որպեսզի այդ օրը՝ հունիսի 3-ին, կազմակերպվի Հայաստան-Մոնակո բիզնես-համաժողով` Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության գործարարների մասնակցությամբ, բայց քանի որ օրը փոխվել է, մենք դեռևս ճշտում ենք՝ ինչպես կազմակերպել հանդիպում Հայաստանի և Մոնակոյի գործարարների միջև:
Երկրորդ օրը, առաջին մասում, ինչպես նշեցի, լինելու է սոմելյեների մասնակցությամբ համտես, երկրորդ հատվածում կկազմակերպվի լյուքս դասի ապրանքների, ինչպես նաև մշակութային ստեղծագործությունների ցուցադրություն, նախատեսել ենք նաև մի շարք այլ միջոցառումներ: Երեկոյան նախատեսել ենք հայ դիզայներների աշխատանքների ցուցադրություն, որին ներկա կլինեն նաև «Monte-Carlo Fashion Week»-ի ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով, լավ աշխատանքների հեղինակներին հնարավորություն կընձեռվի ընդգրկվել «Monte-Carlo Fashion Week 2019» միջոցառման շրջանակում:
«Նովոստի–Արմենիա» . մի կարևոր հարց ևս: Սա լինելու է եզակի՞ միջոցառում, թե՞ Դուք նախատեսում եք այն դարձնել ամենամյա, և դա կլինի այն կարևոր բաղադրիչներից մեկը, որի շնորհիվ Հայաստանը ճանաչելի կդառնա աշխարհում և սփյուռքում։
Վ. Փենեսյան. ի սզբանե նպատակն է հայկական ապրանքների, արտադրանքի ճանաչողության բարձրացումը, տնտեսական կապերի ստեղծումը, մշակութային կապերի ամրապնդումը: Ասեմ Ձեզ, որ անցած ամիս հյուրընկալվեցի Մոնակոյի արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսիի կողմից, ում սիրով նվիրաբերեցի հայկական գորգ-խաչքար, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարից, այն իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյում։ Այս ամենը լավ հիմք է հայկական համայնքի համար հայկական եկեղեցու հետ կապերն ամրապնդելու գործում: Միանշանակ նպատակ կա, որ միջոցառումը կրի ամենամյա բնույթ, և այսօրվանից ես արդեն ծրագրել եմ նաև մյուս տարվա օրակարգը, սակայն աշխատանքները կսկսվեն միայն այս տարվա սեպտեմբերի միջոցառումն ավարտելուց հետո:–0–
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին