Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

ԱՄՆ-ը Երևանից հավատարմություն չի ակնկալում, այլ ավելի կարևոր մի բան

Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունը Միացյալ Նահանգների հետ՝ ակնկալելով հռչակագրային բնույթից անցնել իրական, կոնկրետ նպատակների վրա խարսխված հարաբերության՝ ԱՄՆ Ատլանտյան խորհուրդ հեղինակավոր ինստիտուտում իր ելույթում ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է ավելի շատ աջակցել Հայաստանին: Նա միաժամանակ ակնարկել է, որ Նահանգների ավելի շատ աջակցության պակասը թերևս պայմանավորված է Հայաստանի հեղափոխության «ներքաղաքական» բնույթով: ԱԺ նախագահն ակնարկում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ աջակցության համար Հայաստանից ակնկալում է արտաքին քաղաքական կողմնորոշում: Դա բավականին լայն տարածված կարծիք է, որը հաճախ նաև հիմնավորում են՝ հղում անելով ամերիկացի փորձագիտական, վերլուծական կենտրոնների տարբեր ներկայացուցիչների:

Այն, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը լինի ՌԴ արբանյակ՝ արտաքին քաղաքական և անվտանգային, աներկբա է: Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն ունի ցանկություն, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից անցում կատարի դեպի ԱՄՆ ազդեցության գոտի, ինչպես, օրինակ, ընկալվում է Վրաստանը: Այստեղ է, որ իրավիճակը թերևս այնքան էլ միարժեք կամ սև-սպիտակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Նախ՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս, Ռուսաստանի արբանյակ չհանդիսացող Հայաստանը դեռ չի նշանակում Ռուսաստանից հեռացած Հայաստան: Ավելին, ռեգիոնալ իրողությունները այնպիսին են, որ հենց այդ Հայաստանն է, որ կարող է իրապես իբրև միջազգային հարաբերության ու ռեգիոնալ անվտանգության սուբյեկտ լինել Ռուսաստանի կողքին և ըստ այդմ օգնել, որպեսզի Ռուսաստանը կարողանա ռեգիոնում լուծել իր հարցերը:

Բանն այն է, որ այստեղ կա ընդհանուր շահերի որոշակի համակարգ, ինչը ստեղծում է համատեղ աշխատանքի և ընդհուպ դաշնակցության դաշտ: Հարցն այն է, որ Հայաստանն այդ դաշտում տեղ ունի միայն ինքնիշխանության պայմաններում, որովհետև այդ իրողությունները ենթադրում են նաև հայ-ռուսական խնդիրների և մոտեցումների որոշակի տարբերություններ, սկզբունքային տարբերություններ: Եվ այստեղ է, որ «ոչ» ասելու կարողություն ունեցող Հայաստանն է, որ կարող է ստիպել, որ Ռուսաստանն էլ շատ հարցերում դիմանա Թուրքիային, Ադրբեջանին «այո» ասելու գայթակղությանը: Այստեղ է հարցերի և հարաբերությունների նուրբ համակարգը, և անկասկած է, որ Միացյալ Նահանգները հիանալի պատկերացնում է այն:

Վրաստանի հարցը բացարձակապես համեմատելի չէ Հայաստանի հետ, որովհետև Վրաստանում Նահանգները լուծեց սկզբունքորեն այլ հարց: Ընդ որում, լուծելով այդ հարցը՝ Նահանգները Հայաստանի համար ձևավորեց ճկուն ռեգիոնալ քաղաքականության միջավայր: Այդ միջավայրն օգտագործել, սակայն, կարող է ինքնիշխան Հայաստանը, որը Ռուսաստանի արբանյակ չէ, այլ ի վիճակի է Ռուսաստանը պահել իր հետ աշխատանքի և դաշնակցության դաշտում: Ինչո՞ւ է դա բավարար Նահանգների համար: Որովհետև ռազմավարական «բարձունքի» խնդիրը Վաշինգտոնը լուծել է Վրաստանում:

Ներկայումս կարիք կա լուծելու, այսպես ասած, կառավարման վահանակի կամ կառավարման կենտրոնի խնդիրը: Իսկ այդ կենտրոնը Հայաստանն է՝ հայկական գործոնի հետ առնչվող մի շարք հանգամանքներից ելնելով՝ թե՛ ընթացիկ ռազմաքաղաքական, թե՛, առավել ևս, պատմաքաղաքակրթական:

Ի վերջո, ԱՄՆ-ի համար նույնքան պարզ է, որ Կովկասը եղել է և լինելու է բազմաշերտ ռեգիոն՝ բազմաթիվ խնդրահարույց վեկտորներով, և այստեղ հնարավոր չէ հաստատել, այսպես ասած, մեկ մանդատ, ինչպես կարծում են Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ և շրջանակներ: Այստեղ կա բազմաթիվ շերտերը համադրելու և արդյունավետ կառավարելու խնդիր, և այդ իմաստով է, որ Հայաստանը Կովկասում անփոխարինելի է: Այդ հանգամանքից բխում են բազմաթիվ ռիսկեր, ինչպես ցանկացած գեոքաղաքական ասպեկտում, սակայն այդ հանգամանքը Հայաստանին տալիս է բացառիկ հնարավորություն, մրցակցային բացառիկ առավելություն, որը առկա չէ ռեգիոնալ տարբեր կալիբրի խաղացողներից և որևէ մեկի ձեռքում:

Ամբողջ հարցը ինքնիշխան քաղաքականության կարողություն ունեցող Հայաստանն է, և այդ Հայաստանն այժմ կա կամ, համենայնդեպս, ձևավորվում է: Այստեղ է խնդիրը, ըստ այդմ՝ դրա կարողությունն է, որ պետք է մատուցել Միացյալ Նահանգների քաղաքական իսթեբլիշմենտին՝ հնարավորինս կոնցեպտուալ և համոզիչ: Վաշինգտոնը Երևանից հավատարմության երդում չէ, որ սպասում է, այլ համարժեքության կոնցեպտներ, որոնք պետք չէ ուշացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում