1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին 
կրճատվել է 2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումների արդյունքում 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը՝ ընդամենը 2 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախարարը նախ նկատեց, որ եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում: Նա շեշտեց՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժը՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացմանը: Արդյունքում մինչև 2020-ը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը: Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքով»,-ասաց Այվազյանը:

Այսպիսով՝ 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ դոլար: Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3.9 տոկոսով: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2.03 մլրդ դոլար: Նախարարի խոսքով՝ սակայն միության անդամ պետությունների կողմից պետությունների օժանդակության ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազել է, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվել է մեղմել տնտեսական բացասական հետևանքները: Նա շեշտեց, որ ԵԱՏՄ-ի շուկան արտահանման առումով ՀՀ-ի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]