211652_close_icon
views-count3825 դիտում article-date 13:55 23-07-2018

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Լեհաստանից Հայաստան տեղափոխվեց Սամվել Ասլանյանը։ Արմավիր քաղաքում հաշվառված 33-ամյա Ասլանյանը նախորդ տարվա մարտից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողը գտնվում է Լեհաստանում։ Տեղեկությունները իրացվեցին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ։ Արդյունքում Սամվել Ասլանյանը Լեհաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր