Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կոճի վնասվածք է ստացել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում (2-2)։
Այսօր հայտնի է դարձել, թե որքան ժամանակ է բաց թողնելու բելգիացի ֆուտբոլիստը։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հստակ ժամկետներ չի նշում, սակայն Marca-ի փոխանցմամբ՝ Ազարը բաց է թողնելու մոտ 10 օր։
Սա նշանակում է, որ Ազարը պատրաստ կլինի դեկտեմբերի 18-ին կայանալիք Էլ կլասիկոյին։
Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Ալավեսին»։