Վրաստանն ապրիլին 16․6% տնտեսական անկում է գրանցել30 մայիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ապրիլին Վրաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական անկումը կազմել է 16․6%, հայտնել է երկրի ազգային վիճակագրական ծառայությունը, փոխանցում է Regnum-ը։ Նշվում է նաև, որ տարվա առաջին 4 ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն, ընդհանուր առմամբ, նվազել է 3․6%-ով։ Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարանտինային խիստ ռեժիմ էր հայտարարել, որի արդյունքում երկրում գրեթե բոլոր ոլորտներում գործունեությունը դադարեցված էր։ Մայիսի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 757 է, առողջացել է 600 մարդ, մահացել 12 հոգի։ Երկրի վարչապետ Գերոգի Գախարիան արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հուլիսից զբոսաշրջիկներ ընդունել, երկրում կարանտինային խիստ ռեժիմը վեացված է։ Ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17․2% անկում է գրանցել։ Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-ապրիլ ամիսներին աճել է ընդամենը 0․2%-ով, ընդ որում՝ ոչ նավթային ՀՆԱ-ն նվազել է 0․8%-ով, իսկ նավթայինը գրանցել 1.5% աճ՝ 2020 առաջին երկու ամսվա հաշվին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |