Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Հայաստանի 30 տոկոս բնակչության ու աշխարհի ամենաաղքատ 10%-ի եկամուտները համադրելի են

«Ի-Վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական  ընկերությունը օրերս հրապարակել է Հայաստանի տնտեսության մրցունակությանը վերաբերող հերթական  2017թ. զեկույցը, որում համաշխարհային տնտեսության զարգացման հարթությունում ներկայացված է Հայաստանի տնտեսության ռեալ վիճակը, դրա պատճառներն ու զարգացման հնարավորությունները:

Հայաստանի տնտեսությունը դեռ չի հասել 2008թ. մակարդակին

Համաձայն զեկույցի՝ հետանկախացման շրջանում Հայաստանի ՀՆԱ-ն (դոլարային արտահայտությամբ) աճել է ավելի քան 8 անգամ, սակայն մինչ օրս չի վերականգնել 2008թ.  նախաճգնաժամային մակարդակը: Դրա համար բավարար չի եղել վերջին տարիներին տնտեսության դիվերսիֆիկացման աճով ու արտահանելի հատվածի ընդլայնմամբ պայմանավորված տնտեսական աճը:

Համաձայն ուսուրմնասիրության՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է համաշխարհային միջին մակարդակը գերազանցող տեմպով՝ անկախությունից ի վեր  առավելագույն  ցուցանիշը գրանցելով 2015թ., սակայն այդ ցուցանիշը միաժամանակ քողարկում է հասարակության մեջ եղած եկամուտների բաշխման  էական, շարունակական անհավասարությունը:

Որովհետև զարգացման գործող մոդելն իրեն սպառել է

Վերջին հինգ տարիներին երկրի աշխատանքային ռեսուրսները, զբաղվածության մակարդակը նվազել են գրեթե 15%-ով։ Հանրապետության յուրաքանչյուր հինգերորդ  բնակիչ   գործազուրկ է, յուրաքանչյուր երրորդ բնակիչ՝ աղքատ։ Արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում են մնալ որպես առաջնային մարտահրավերներ: Վերջին տարիների տնտեսության քանակական ու որակական զարգացումներն էլ եղել են անկայուն, ինչը վկայում է, որ զարգացման նախկին մոդելն իրեն սպառել է  ու տնտեսական արմատապես այլ մոդելի անհրաժեշտություն կա: Հայաստանը հայտնվել է տնտեսության հիմնովին վերափոխման հրամայականի առաջ:

0.24 տոկոս ներդրումներ նորարարության ոլորտում

Ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ ՀՀ-ի այս վիճակը պայմանավորված է այն գործոնով, որ  չնչին ներդրումներ է ուղղորդվել նորարարական ու տեխնոլոգիական էկոհամակարգերի ստեղծմանը (հետազոտությունների ու մշակումների վրա համախառն ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում են ընդամենը 0.24%): Զգալի են թերություններն ու բացերը, հատկապես գիտատեխնիկական ու նորարարական քաղաքականությունների մեջ, ինչպես նաև հաջորդ տեխնոլոգիական հեղափոխությունը սահմանող ոլորտների հետազոտական կարողություններում:

2016թ. ունեցել ենք ՀՆԱի նույն մակարդակը, ինչ որ 2007թ.-ին

2015 թվականի ՀՆԱ-ի անկումը (ԱՄՆ դոլարով արտահայտված) պայմանավորված է եղել  հայկական դրամի շուրջ 30%-ոց արժեզրկմամբ ու Հայաստանի խոշորագույն առևտրային գործըկեր ու մասնավոր տրանսֆերտների գլխավոր աղբյուր հանդիսացող ՌԴ-ի տնտեսության  անկմամբ: 2016 թվականի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 10.5 մլիարդ ԱՄՆ դոլար,  Հայաստանն աշխարհի մակարդակով նման դիրքում էր գտնվել մեկ էլ 2007թ.-ին:

2000-ականների երկրորդ կեսում ի հայտ է եկել հակադրություն Հայաստանի ՀՆԱ-ի ու արտահանման կատարողականի միջև: Թեև  Հայաստանը գրանցում էր համաշխարհային միջինից բարձր ՀՆԱ-ի աճ, բայց մյուս կողմից արտահանման դանդաղ աճը նվազեցնում էր համաշխարհային արտահանման մեջ երկրի մասնաբաժինը` պայմանավորված Հայաստանում հիմնականում ոչ արտահանելի հատվածի աճով:

Հետճգնաժամային շրջանում Հայաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինն աշխարհի ՀՆԱ-ում դեռևս չի վերականգնել 2008 թ. մակարդակը (0.018%)` 2016 թվականի դրությամբ  հասնելով ընդամենը 0.014% -ի: Սակայն արտահանման վերականգնումն ու դիվերսիֆիկացիան, որոնք ավելի բարելավվեցին  ՀՀ  կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շնորհիվ, նպաստեցին աշխարհի մակարդակով արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժնի աճին` 2015թ. կազմելով մեկ տասնամյակ առաջ ունեցած մասնաբաժնի մակարդակը:

Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի դինամիկան (ըստ գնողունակության պարիտետի) 2000-ականներից սկսած նկատելի բարելավվել է: Թեև առաջընթացը կարճատև դադար ունեցավ` պամանավորված  2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամով, հետճգնաժամային ժամանակահատվածում այն շարունակել է աճել: 2015 թվականի դրությամբ Հայաստանը վերոնշյալ ցուցանիշի թե՛ արժեքով, թե՛ աշխարհում  գրաված դիրքով հասել է պատմական առավելագույն ցուցանիշի` 8.419 ԱՄՆ դոլար և աշխարհում 110-րդ տեղը:

Աշխարհի բնակչության 56% կազմող երկրների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (ըստ գնողունակության պարիտետի ու հաստատուն գների) ավելի բարձր է, քան Հայաստանի ցուցանիշը: ՀՀ-ի բնակչության աղքատ հատվածի եկամուտը համադրելի է աշխարհի ամենաաղքատ բնակչության՝ (10%) միջինում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հետ:

ՀՀի գրանցած երկնիշ կայուն ցուցանիշը գործազրկությունն է

2000-ականներից սկսած` Հայաստանը շարունակաբար ունեցել է գործազրկության երկնիշ մակարդակ` տատանվելով 15-20%-ի միջակայքում: 2016 թվականի դրությամբ գործազրկության մակարդակը եղել է 18% (աշխարհի միջին մակարդակից եռակի անգամ բարձր)՝ պայմանավորված ճգնաժամային ու հետճգնաժամային տնտեսական միտումներով: Գործազրկության ամենաբարձր մակարդակը երիտասարդների շրջանում է: 20-24 տարիքային խմբի շրջանում այն հասնում է 34.5%-ի, իսկ 25-29 տարիքային խմբի շրջանում` 24.3%-ի: Կրթությունից աշխատաշուկա անցումն ապահովող արդյունավետ ուղիների պակասը, մասնավորապես փոքր քաղաքներում, երիտասարդների շրջանում գործազրկության հիմնական գործոններից է: Լայնածավալ ժամանակավոր աշխատանքային միգրացիան  ու դրանից բխող մասնավոր տրանսֆերտները դեպի Հայաստան բարձրացրել են ժամանակավոր աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների համար վարձատրության ընդունելի նվազագույն մակարդակի շեմը Հայաստանում` այդպիսով բացասաբար ազդելով երկրում զբաղվածության մակարդակի վրա:

Գյուղատնտեսական ոլորտին բաժին է ընկնում զբաղվածության զգալի հատված․ 2016 թվականի դրությամբ` մեկ երրորդը: Թեև վերջին տարիներին այս ցուցանիշը նվազել է (45%` 2010թ.), Հայաստանի տնտեսության մեջ այն շարունակում է արտացոլել անարդյունավետ ու ոչ ֆորմալ զբաղվածության առկայությունը:

138 երկրների ցանկում Հայաստանը 109-րդն է «տաղանդների պահպանման» իր կարողությամբ։

2000թ.-ների կեսերին գրանցված տնտեսական բարձր աճը և դրա արդյունքում արտագաղթի նվազող մակարդակը փոխատեղվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: 2000թ. սկսած` բացառությամբ 2004-2006 թթ., Հայաստանի զուտ միգրացիան բացասական է եղել: 2000-2015 թթ. Հայաստանից ընդմիշտ հեռացել է շուրջ 400.000 մարդ. չորսից երեքը հեռացել է հետճգնաժմային շրջանում: Վերջին տարիներին բարձրակարգ  մասնագետների արտագաղթի աճին նպաստել են նաև ոչ տնտեսական գործոնները, մասնավորապես  սոցիալական դժգոհությունը, աշխարհաքաղաքական սպառնալիքները,  անորշությունը` կապված երկրի զարգացման հեռանկարների հետ: 138 երկրների ցանկում Հայաստանը 109-րդն է «տաղանդների պահպանման» իր կարողությամբ: Ըստ Հայաստանի ՏՏ ոլորտի 2015թ. Զեկույցի՝ Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների 40% ուղեղների արտահոսքը համարվում է ոլորտում հմուտ մասնագետների պակասի հիմնական գործոն:

Արտաքին պետական պարտք

2000թ.-ներից մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտաքին պետական պարտքը թեև աճ էր գրանցում, սակայն վերջինիս հարաբերակցությունը ՀՆԱ-ին նվազման միտում ուներ` պայմանավորված երկրի տնտեսական արագ աճի տեմպով: Այսպիսով` 2005-2008 թթ. արտաքին պետական պարտքի միջին տարեկան աճի տեմպը կազմել է 13%, մինչդեռ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է մեկ երրորդով: Ճգնաժամային 2008 թվականին արտաքին պետական պարտքի ծավալը գրեթե կրկնապատկվել է: 2016 թվականի վերջում արտաքին պետական պարտքը գերազանցել է 5 միլիարդ ԱՄՆ դոլարը` գրանցելով 47%-ի հասնող պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, ինչը եռակի անգամ շատ է նախաճգնաժամային ժամանակահատվածի մակարդակից: Վերջին տարիներին, թեև արտաքին պետական պարտքի գերակշիռ մասը կազմում են միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից արտոնյալ պայմաններով տրված ֆինանսական ռեսուրսները, պարտքի մակարդակը կայուն կերպով մոտենում է պաշտոնապես սահմանված առավելագույն վերին սահմանագծին (պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության վերին շեմը սահմանված է 60%): 2015թ. «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն` կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը պաշտոնապես սահմանվեց որպես հիմնական ցուցանիշ: Ըստ հաստատված սահմանագծի` ՀՀ կառավարության պարտքի  ու ՀՆԱ-ի հարաբերակցությունը չի կարող գերազանցել 50%-ը (նախկինում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցություն): Այս շեմին մոտենալու դեպքում անհրաժեշտ կլինի կտրուկ միջոցառումներ ձեռնարկել, մասնավորապես` կրճատել հանրային ծախսերը, ինչը, սակայն, կարող է կարճ ժամկետում զգալի հարված հասցնել տնտեսությանը` հաշվի առնելով երկրում տիրող տնտեսական սուր իրավիճակը:

ՀԱԱ

Հայաստանում վերջին տասնամյակում մեկ աշխատողի հաշվով համախառն ավելացված արժեքը (ՀԱԱ) նկատելի աճ է գրանցել: 2010-2015 թթ. մեկ աշխատողի հաշվով ՀԱԱ-ն  ավելացել է շուրջ 1,700 ԱՄՆ դոլարով (հաստատուն ԱՄՆ դոլար, 2010)` 3% միջին տարեկան աճի տեմպով: Մեկ շնչին բաժին ընկնող ՀԱԱ-ի միջին տարեկան աճի տեմպն էլ ավելի բարձր է` 5%, ինչը պայմանավորված է բնակչության նվազման միտումով: Արտադրողականության մեկ այլ ցուցանիշ` մեկ զբաղվածի հաշվով ՀՆԱ-ն (ըստ գնողունակության պարիտետի և հաստատուն գների) վկայում է համաշխարհային համատեքստում Հայաստանի աճի դանդաղումը 2000թթ. կեսի համեմատ: Այսպիսով` թեև  2005-2014 թթ. վերոնշյալ ցուցանիշն աճել է գրեթե  20%-ով, Հայաստանի դիրքն աշխարհում անկում է ապրել` 106-ից հասնելով 110-ի:

Կոռուպցիա և ներդրողների պաշտպանվածություն

Թեև նախորդ տասնամյակում Հայաստանի գործարար միջավայրում  զգալի բարելավումներ են գրանցվել, հասարակությունում կոռուպցիան դեռևս շարունակում է  էական հիմնախնդիր համարվել` արտացոլվելով միջազգային վարկանիշներում, ինչպիսին է օրինակ, Կոռուպցիայի ընկալման ցուցիչը (Transparancy International): 2000թթ. երկրորդ կեսին Հայաստանը միջազգային մակարդակով շարունակ զիջում էր իր դիրքը` 2005-2010 թվականներին 88-րդ տեղից հայտնվելով 123-րդում: Թեև 2010թթ. առաջին կեսին Հայաստանի դիրքը սկսել էր բարելավվել, այդ միտումը վերջին մի քանի տարիներին հակադարձվել է, ինչի հետևանքով 2016թ. Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղն աշխարհում: Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանն ունի միջին վարկանիշ (2016 թ.) ու համադրելի երկրների շարքում առաջ է Ադրբեջանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, սակայն հետ է Վրաստանից, Թուրքիայից ու Բելառուսից: Հայաստանում Կոռուպցիայի ընկալման ցուցիչի կատարողականի դինամիկան զգալիորեն փոխկապակցված է Ներդրողների պաշտպանվածության վարկանիշի (ՀՄՑ) հետ: Վերջինիս առումով համաշխարհային մակարդակում Հայաստանն ունի համեմատաբար բարձր դիրք և 2016-2017 թթ. զբաղեցրել է 49-րդ տեղն աշխարհում (ՀՄՑ): Թեև 2005 թվականի համեմատությամբ Հայաստանի դիրքը 10 հորիզոնականով բարձրացել է, վերջին մի քանի տարիներին արձանագրվել է զբաղեցրած դիրքի կրկնակի վատթարացում (2014 թվականին Հայաստանը զբաղեցրել է  22-րդ տեղը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում