Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սերժ Սարգսյանը կտրում է շղթան

Հայաստանի իշխանության խնդիրը, անկասկած, շատ ավելի խորն է, քան զուտ 2018-ի ապրիլին վարչապետի նշանակման հարցը: Այդ հարցն ընդամենը մեկն է այն բազմաթիվ հարցերից ու իրավիճակներից, որ իշխանության խնդիրն առաջացրել է անցնող տարիների, գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Իշխանության փոխանցման սահմանադրական մեխանիզմի բացակայությունը դարձել է խնդիր ոչ միայն պետության ու հանրության, այլ նաև հենց իշխանության համար: Հայաստանի իշխանությունը բախվել է այսպես ասած ֆորմալ դեմոկրատիայի և ոչ ֆորմալ ամբողջատիրության հակասությանը, կանգնել այդ փաստի առաջ: Դա էլ բերում է խորքային ճգնաժամի թե՛ պետական ու հանրային, թե՛ ներիշխանական մակարդակում:

Իրականում անորոշությունն առաջացնում է ոչ թե Սերժ Սարգսյանի հետագա պլանների՝ այսպես ասած չգաղտնազերծվածությունը, այլ ճգնաժամը, որի առաջ է համակարգը տևական ժամանակ: Հայաստանում իշխանությունը ոչ միայն հանրությունից, այսպես ասած քաղաքացուց է խլվում, այլ նաև հենց իշխանության թևերից: 1998-ին իշխանությունը գործնականում խլվել է տեր-պետրոսյանական թևից կամ բևեռից: 1999 թվականին իշխանության անցումը ևս տեղի է ունեցել այսպես ասած ուժային տարբերակով՝ Հոկտեմբերի 27-ի հետևանքով: Անկախ 27-ի կազմակերպիչների վերաբերյալ հանրային տարբեր խմբերի դատողություններից, անկախ հնարավոր կամ անհնար, մտացածին կամ իրական վարկածներից ու պատճառներից, մի բան փաստ է՝ որ այդ ոճրագործությունից հետո Հայաստանում ձևավորվել է նոր իշխանություն, ինչը նաև չէր կարող տեղի չունենալ՝ ի վերջո Հայաստանը չէր մատնվելու անիշխանության: Փաստ է սակայն, որ տեղի է ունեցել հերթական այսպես ասած ոչ սահուն անցումը:

Երրորդ անցումը նույնպես այդպիսին էր: Սերժ Սարգսյանն իշխանությունը չխլեց Ռոբերտ Քոչարյանից, բայց նաև ակնհայտ էր, որ Քոչարյանը իշխանությունը չտվեց Սերժ Սարգսյանին: Մարտի 1-ը դրա դրսևորումն էր: Այդ ողբերգական իրադարձություններով ոչ միայն նախաձեռնությունը խլվեց Տեր-Պետրոսյանի շարժումից, այլ նաև Սերժ Սարգսյանի իշխանության տակ դրվեց ական, և դե յուրե պահելով նրա նախագահությունը, դե ֆակտո այն սպասվածից ավելի մեծ կախվածության մեջ ընկավ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից: Հետագա առնվազն 6-7 տարիները դրա ակնառու վկայությունն էին: Այդ ամենը հետևողականորեն իր ազդեցությունն է թողնում իշխող համակարգի հարաբերությունների և հոգեբանության վրա, առաջացնում խորքային անվստահություն և անկանխատեսելիություն, ինչն էլ իր հերթին բերում է մի իրավիճակի, երբ ցանկացած քիչ թե շատ նշանակալից հարց դառնում է իշխանության ներսում բավականին թեժ լիցքերի կուտակման և դիմակայության առիթ:

2018-ի վարչապետի խնդիրն այս կամ այն, որևէ լուծման դեպքում լինելու է հերթական հանգրվանը, որովհետև համակարգը ճգնաժամից դուրս բերելու կամ հնարավորինս ադապտացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը նոր է միայն մտել անցումային փուլ, որը և հայտնի չէ, թե ինչքան կշարունակվի: Առաջ մղելով իր անփոխարինելիության այսպես ասած թեզը, Սերժ Սարգսյանն իրականում փորձում է իշխանության ներսում ձևավորել մի միջավայր, որտեղ, այսպես ասած, օրակարգից դուրս կբերվի իշխանության «փոխանցման» հարցը: Որովհետև համակարգը գործնականում պատրաստ չէ այդ հարցը լուծելուն, չունի բավարար մեխանիզմներ: Այդ հարցի լուծումը բերում է կամ բախման կամ՝ քաոսի:

Երկու հեռանկարն էլ իշխանության համար ներկայիս ներքին և արտաքին միջավայրային ճնշման պայմաններում կլինեն գրեթե անհաղթահարելի: Այդ տեսանկյունից, հանելով համապետական մի ընտրություն՝ նախագահի ընտրությունը, Սերժ Սարգսյանը փաստորեն կտրեց իշխանության փոխանցման վտանգավոր շղթան, ակնկալելով որոշակիորեն թուլացնել դե յուրե ժողովրդավարության և դե ֆակտո ամբողջատիրության միջև առաջացած հակասությունը և այդպիսով լիցքաթափել ներիշխանական ճգնաժամի խորքային հիմքը: Այդ իմաստով նրա համար սկզբունքային հարցը 2018-ի վարչապետության խնդիրը չէ: Սարգսյանը դե յուրե ժողովրդավարությունը այսպես ասած փորձել է ադապտացնել դե ֆակտո ամբողջատիրությանը, սակայն դրա էֆեկտը կարճաժամկետ է լինելու, եթե չի կատարվել մյուս քայլը, կամ ադապտացումը չի եղել նաև հակառակ ծայրից՝ դե ֆակտո ամբողջատիրությունը որոշակիորեն ադապտացնել դե յուրե ժողովրդավարությանը, այսպես ասած՝ ներդաշնակությունը պահելու և ներիշխանական ճգնաժամը առավել երկարաժամկետ հեռանկարում հաղթահարելու համար:

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում