Եվս մեկ ընտանիք hողաշեն տնից նորակառույց է տեղափոխվել14 մայիսի 2022 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքն ապրել է 110 տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած հողաշեն տանը, որի տանիքը ևս հողածածկ էր: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է. Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարայինում ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը: Նոր տունը քարաշեն է՝ կոմունալ բոլոր հարմարություններով: «Մեր պապական տանն ապրում էինք տասը հոգով. ես, կինս ու մեր երկու որդիներն իրենց ընտանիքներով: Հողաշեն տունը վթարայնության չորրորդ աստիճանի է: Տասը տարի առաջ, կիսակառույցի շինարարություն ձեռնարկեցինք, որի ձգձգվող ընթացքը հուշում էր, որ գուցե ևս տասը տարի պիտի պահանջվեր՝ այն ավարտին հասցնելու համար: Բնակարանաշինության ծրագիրն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը: Ավագ որդուս ընտանիքն արդեն տեղափոխվել է բարեկարգ բնակարան, իմ հոգսն էլ կիսվել է: Հույս ունեմ, որ շուտով մյուս որդուս համար էլ կկարողանանք տան խնդիրը լուծել», -ասել է ընտանիքի պապը՝ Գագիկը:
Արդեն տասը տարի, Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է անկախ մարտահրավերներից ու հանգամանքներից: Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները, տեսազանգի և շրջայցերի միջոցով, պարբերաբար ծանոթանում են աշխատանքների ընթացքին: «Արդեն տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը: Եթե ուզում ենք երկիր շենացնել` պիտի համախմբվենք և ջանասիրաբար աշխատենք: Մեր գործընկերների հետ ձգտում ենք լինել հետևողական՝ արդյունքի հասնելու համար: Հաճախ էլ, տարբեր իրավիճակներում, անհրաժեշտ է լինում դրսևորել ճկունություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե որքան ամուր է մեր հայրենակիցների՝ գյուղում ապրելու վճռականությունը: Յուրաքանչյուր ընտանիքի՝ ոտքի կանգնելու փաստը կարևոր ձեռքբերում է: Դա է ծրագրի հաջողության ամենակարևոր ցուցանիշը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սուքիասյանները 2021-ի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքից մեկն են: «Բնակարանաշինության ծրագիրը միտված է օգնելու բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն տան կարիք: Տվյալ դեպքում՝ մասնակիորեն կարողացել ենք լուծել այս բազմանդամ ընտանիքի խնդիրը: Հույս ունենք՝ մոտ ապագայում կկարողանանք աջակցել նաև ընտանիքի մյուս կեսին և ավելի քան հարյուրամյա կենսագրություն ունեցող վթարային տունը կավարտի իր ոդիսականը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |