211652_close_icon
views-count8826 դիտում article-date 19:28 03-08-2018

Շիրակի մարզում կաշառք ստանալու պահին բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համատեղ միջոցառումներ: Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը: Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր