News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն G7-ի գագաթնաժողովի արդյունքներով արված իր մեկնաբանություններով «մեջքից հարված հասցրեց ԱՄՆ-ին», ինչի պատճառով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրաժարվեց հաստատել վերջնական հայտարարությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահին կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Թրամփի խոսքով՝ իր՝ Սինգապուր մեկնելուց հետո Տրյուդոն հայտարարել է, որ «ամերիկյան մաքսատուրքերը վիրավորական են», եւ նա «թույլ չի տա օգտագործել իրեն»: «Նա իսկապես մեջքից հարված հասրեց մեզ»,- CNN- ին տված հարցազրույցում, խոսելով Կանադայի վարչապետի մասին, ասել է Քադլոուն: «Նա վատություն է արել յոթնյակի ողջ խմբին», - պնդել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Քադլոուն Տրյուդոյի հայտարարությունները ներքին լսարանին ուղղված «քաղաքական հնարք» է անվանել: «Նախագահ Թրամփը բարեխիղճ կերպով մասնակցել է գործընթացին»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ ի նկատի ունենալով G7-ի գագաթնաժողովի բանակցությունները: «Ապա նա նստում է ինքնաթիռ, հեռանում, եւ Տրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ սկսում է քննադատել նրան: Կներեք, բայց սա դավաճանություն է: Սա երկակի խաղ է»,- ասել է Քադլոուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ