Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Ոչ ոք մեղավոր չի իմ մահվան համար…». ո՞վ է սպանված կուրսանտի անունից երկտող գրել․․․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական քննությունը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախել են մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատախազությունից դատարան են ուղարկվել 38 փաթեթներ: Կողմերի միջնորդությամբ՝ դատարանը դատախազությունից պահանջել էր ներկայացնել բոլոր ամբաստանյալների և սպանության վայրում՝ թիվ 408 ննջարանում քնող կուրսանտների՝ առգրավված, զննված, բայց իրեղեն ապացույց չճանաչված հագուստները:

Հիշեցնենք, որ ամբաստանյալների հագուստները զննելու միջնորդությունը պաշտպանական կողմն արել էր այն բանից հետո, երբ ամբաստանյալները, մասնավորապես՝ Մովսես Ազարյանը, իր դատաքննական ցուցմունքում հայտնելով ռազմական ոստիկանությունում իրեն ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու մասին, հայտնեց նաև, թե իր զինվորական համազգեստի վերնահագուստի վրա եղել են արյան հետքեր, մինչդեռ հագուստները զննած փորձագետը դրանք չի արձանագրել: Ըստ ամբաստանյալի՝ հագուստի վրայի արյան հետքերը կարող են ապացուցել, որ ինքը ռազմական ոստիկանությունում ենթարկվել է խոշտանգման:

Նախորդ նիստերից մեկում դատարանը հետազոտել էր Մովսես Ազարյանի անունով առգրավված զինվորական հագուստի մի մասը, սակայն հետազոտված ոչ ամբողջ հագուստի վրա էին առկա զինգրքույկի համարը, արյան խումբն ու կուրսանտի անուն-ազգանունը: Ըստ ամբաստանյալների՝ բոլոր հագուստների վրա դրանք պարտադիր պիտի լինեին…

Պաշտպանական կողմը ենթադրություն արեց, թե Մովսես Ազարյանի այն վերնազգեստը, որի վրա նրա խոշտանգումը հաստատող հետքեր կան, հատուկ չի ներկայացվել կամ այն գտնվում է մյուս կուրսանտներից առգրավված հագուստների մեջ: Ահա թե ինչու՝ դատարանը պահանջեց ներկայացնել առգրավված բոլոր հագուստները:

Դատարանի դահլիճում սև ու գունավոր տոպրակների բլուր գոյացավ: Դատավարության կողմերը սկսեցին հերթով հետազոտել դատախազության կողմից ներկայացված փաթեթները: Դրանց մեծ մասը կնիքված էր փորձագիտական հիմնարկի կնիքով:

Պարզվեց, որ մյուս ամբաստանյալների անունները կրող փաթեթներում ևս առկա են հագուստներ՝ տարբեր համարներով, արյան տարբեր խմբերի մասին նշումներով, հագուստների մեծ մասի վրա կուրսանտի անուն-ազգանուն ընդհանրապես նշված չէր:

Բայց Մովսես Ազարյանի անունով փաթեթներից մեկում ի հայտ եկավ նաև զինվորական վերնաշապիկ՝ հենց նրա անունով ու առանց խոշտանգման մասին վկայող արյան հետքերի:

Ներկայացված փաթեթներում բացի ամբաստանյալների հագուստներից առկա էր միայն 408 ննջասենյակի մեկ կուրսանտի՝ Կարեն Բաղրամյանի հագուստը, ընդ որում՝ հենց Կարեն Բաղրամյանի վերնազգեստի աջ կողմում նշմարվեց դարչնագույն հետք, սակայն փորձագետներն այդ հետքին չէին անդրադարձել՝ այն համարվել էր գործի հետ կապ չունեցող հետք:

Մեղադրողը նշեց, որ պաշտպանական կողմի բարձրացրած հարցերը՝ ամբաստանյալների զինվորական հագուստի վրա զինգրքույկների համարների, նրանց անուն-ազգանունների բացակայությունը, պոկված կոճակը կամ քանդված կարը կապ չունեն քննվող գործի հետ: Հագուստներն առգրավվել, զննվել, նկարագրվել, կնիքվել ու հանձնվել են փորձագետներին, այնպես որ, ըստ մեղադրողի, բացառվում է որևէ հատկանիշի կորուստ: Կարեն Բաղրամյանի զինվորական վերնազգեստի վրա առկա հետքն էլ փորձագետները չեն համարել տվյալ գործի համար նշանակություն ունեցող կենսաբանական հետք, այդ հագուստը իրեղեն ապացույց չի ճանաչվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանն ասաց, թե իր վստահորդը՝ սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը, գործի քննության սկզբից էլ վարկած է առաջադրել, որ կուրսանտների հագուստները ռազմական ինստիտուտի կողմից արդեն իսկ փոխված են ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, ահա թե ինչու է խառնաշփոթ առաջացել՝ նույն փաթեթի մեջ՝ տարբեր համարներ, անունների բացակայություն, արյան տարբեր խմբեր: Անի Թորոսյանն ասաց, թե պատրաստվում է պարզել՝ տարբեր համարներ կրող հագուստն ինչպե՞ս է հավաքվել մեկ փաթեթում՝ մեկ կուրսանտի անվան տակ:

Փաստաբան Արա Զաքարյանը, ի պատասխան մեղադրողի խոսքի՝ թե փորձագետները Կարեն Բաղրամյանի հագուստին առկա հետքը գործի հետ կապ չունեցող են համարել և չեն հետազոտել, ասաց՝ փորձագետները պարտավոր էին անդրադառնալ բոլոր հետքերին, իսկ թե տվյալ հետքը գործի հետ կապ ունի, թե չէ՝ կորոշվեր քննությամբ:

Նշելով, որ Մովսես Ազարյանի անունը կրող փաթեթներից մեկը կիսով չափ բացված էր, Արա Զաքարյանը ենթադրություն արեց, թե փաթեթը բացվել է մինչև դատարան ներկայացվելը, և այդ փաթեթից հատուկ հանվել է այն հագուստը, որը կարող էր նշանակություն ունենալ որոշակի հարցեր պարզելու համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը ցույց տվեց հագուստների զննության ժամանակ հեռախոսով արած լուսանկարը, որում Մովսես Ազարյանի անունը կրող վերնազգեստն էր՝ առանց հետքերի:
Ամբաստանյալ Նորիկ Սահակյանը հայտարարեց, որ դատարանում իր անունը կրող փաթեթի հագուստների հետազոտման ժամանակ տաբատի վրա հետքեր են եղել, դրանք ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ գործադրված բռնության հետքերն են, իր նկատմամբ նաև էլեկտրաշոկեր են օգտագործել:

Ամբաստանյալ Գնել Թևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը ամբաստանյալների ենթադրյալ խոշտանգումների հարցով գլխավոր դատախազություն դիմելու հարցի շրջանակներում ասաց, թե Գնել Թևոսյանի նկատմամբ նախաննության ընթացքում կիրառված բռնությունների մասին ինքն արդեն տեսակետ հայտնել է, բայց հայտարարում է նաև, որ որոշ վկաների հանդեպ «անմարդկային վերաբերմունք է եղել»:
Արա Զաքարյանը նշեց, որ առաջիկայում միջնորդություն է անելու ամբաստանյալների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, քանի որ եթե անձը բռնությունների է ենթարկվում, տարիներ շարունակ հոգեբանական հետքեր են մնում, դատահոգեբանական փորձաքննությամբ հնարավոր է ի հայտ բերել այդ հետքերի առկայությունը:

Փաստաբան Արա Զաքարյանը դատարանին հիշեցրեց, որ ՔԿՀ-ից դատարանի թույլտվությունն են հարցրել՝ իր պաշտպանյալ Գնել Թևոսյանի կողմից կոնկրետ անձի լիազորագիր տալու համար՝ նրա անունով եղած անշարժ գույքը օտարելու համար: Արա Զաքարյանը նշեց, որ մատնանշված բնակարանը հինգ հոգու համասեփականություն է, խոսքը գնում է ոչ թե լիազորագրի, այլ ընդամենը համաձայնագրի մասին, քանի որ բնակարանի օտարման համար Գնելի համաձայնությունն է պետք:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանն ու մեղադրող դատախազը դեմ արտահայտվեցին: Անի Թորոսյանը նշեց, որ իր վստահորդը՝ տուժողի իրավահաջորդը, պատրաստվում է քաղհայցի պահանջ ներկայացնել, դեռևս կատարվում է ծախսերի հաշվարկ, այդ պայմաններում չի կարող օտարվել ամբաստանյալի անունով գոյություն ունեցող գույքը:

Նախագահող դատավորը նկատեց՝ Գնել Թևոսյանի գույքի վրա կալանք դնելու որոշում չկա, դատարանը ի՞նչ հիմքով կարող է արգելել անձին՝ մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքի:

Անի Թորոսյանը ժամանակ խնդրեց՝ այդ հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելու և, հնարավոր է, միջնորդություն ներկայացնելու համար:

Արա Զաքարյանը տուժող կողմի խնդրանքի մեջ ժամանակ ձգելու միտում տեսավ:

Ամբաստանյալ Մովսես Ազարյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին:

Խոսքը վերաբերում է իբր թե Հայկազ Բարսեղյանի ձեռքով գրված երկտողին՝ քանի որ Հայկազի սպանությունը բեմադրվել էր որպես ինքնասպանություն, Հայկազի անունից էլ ինքնասպանի երկտող էր թողնվել տետրի վանդակավոր թղթի վրա, որը սկսվում է այսպես. «Ոչ ոք մեղավոր չի…»:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ բացառվել է ամբաստանյալներից երեքի, ինչպես նաև թիվ 408 ննջարանում քնող կուրսանտների կողմից երկտողը գրելու հանգամանքը, իսկ Մովսես Ազարյանի վերաբերյալ եզրակացությունը սա է՝ այն «հավանաբար» չի կատարվել Մովսես Ազարյանի կողմից:

Ըստ մեղադրանքի՝ երկտողը գրվել է Մովսեսի կողմից՝ նա է հանձն առել երկտող գրելը, քանի որ կարողանում էր ձեռագրեր կեղծել: Մովսես Ազարյանն ու նրա պաշտպանը չեն ընդունում այդ հանգամանքը, իսկ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Մովսեսի վերաբերյալ ոչ թե միանշանակ է հետևությունը, այլ՝ «հավանաբար» արտահայտությամբ է՝ «գրաֆիկական նյութի սղության պատճառով»:

Պաշտպան Անժելա Հոբոսյանը, վերոհիշյալ փորձագիտական եզրակացությունը գնահատելով որպես կասկածելի ու ոչ հիմնավոր և միջնորդելով կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին, փորձագետներին առաջադրվելիք հարցերի թվում նշել էր՝ ինչպե՞ս է, որ «գրաֆիկական նյութը բավարար է եղել մյուսների՝ երկտողը չգրելու վերաբերյալ միանշանակ հետևության հանգելու համար, իսկ Մովսես Ազարյանի դեպքում գրաֆիկական նյութը սղություն է արել, ի՞նչ գիտական մեթոդիկայի արդյունքում են հանգել «հավանաբար» հետևության, ի՞նչ է նշանակում «հավանաբարը» տվյալ եզրակացության մեջ, և ի՞նչ է նշանակում «գրաֆիկական նյութի սղություն»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ժամանակ խնդրեց՝ միջնորդությանն ավելի մանրակրկիտ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:

Միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում