18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը երկու աքիլեսյան գարշապար ունի՝ արտաքին քաղաքականությունն ու Արցախի հարցը. Արմեն Աշոտյան

Արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարներից մեկն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանի երկրորդ աքիլեսյան գարշապարը, ինչն ապացուցվեց նաև երեկ Հանրայինի եթերում, Արցախի հարցն է։ Նա ունի առնվազն երկու աքիլեսյան գարշապար՝ աջ և ձախ, մեկն՝ արտաքին քաղաքականությունն է, մյուսը՝ Արցախյան հակամարտության կարգավորումը», – ասաց Արմեն Աշոտյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հանրայինի բանավեճի ընթացքում «Վիգեն Սարգսյանը շատ արագ մերկացրեց գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը վարչապետի մոտ»։

«Եթե իրենք կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ճիշտ մակարդակն է, երբ Ռուսաստանի նախագահը կամ արտգործնախարարության մամուլի խոսնակը առնվազն սխալ են հանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն, առնվազն մեղադրում են և տարակուսելի են համարում մեր վարչապետի հարաբերություններն, ապա այդ այդ մակարդակը գուցե հարիր է գործող վարչակազմին, բայց ոչ երբեք հայ-ռուսական ռազմավարական, բարեկամական հարաբերություններին», – ասաց Արմեն Աշոտյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ