Հայկական ֆուտբոլում լեգեոներների թվի սահմանափակման հարցը մի շարք ֆուտբոլիստների ու Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջեւ առցնանց վիճաբանության պատճառ է դարձել: Օրերս թեման սոցիալական ցանցերում կրկին ակտիվացրեց ՀՀ հավաքականի եւ պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա նշել էր, որ ՀՀ առաջնությունում արտասահմանցիների թվի սահմանափակումն անհրաժեշտ է հայ ֆուտբոլիստներին շանս տալու ու հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:

Ղազարյանի գրառմանն արձագանքել էին մի շարք այլ ֆուտբոլիստներ: Կարծիքին համաձայնեցին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշատպան Լեւոն Պաչաջյանը, որն այժմ հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգում», «Գանձասար-Կապանում» հանդես եկող ՀՀ հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Հայաստանում աշխատող մարզիչները եւս վերջին շրջանում հաճախ են այս թեմայով պատասխանում լրագրողների հարցերին: Նրանց մի մասը համարում է, որ լիմիտն անհրաժեշտ է, մի մասը կարծում է, որ քննարկում է պետք, ոմանք էլ կտրուկ դեմ են:

Դեմ արտահայտվողներից է Խաշմանյանը, որը գաղափարը հիմարություն է համարել: Նրա այդ որակումը զայրացրել է մի շարք հայ ֆուտբոլիստների: Մասնավորապես իրենց զայրույթը սոցիալական ցանցերում արտահայտել են Էդգար Մալաքայանը, նրա եղբայրը՝ Գոռ Մալաքյանը, Էդգար Մանուչարյանը:  

«Խաշմանյանին կասեմ, որ խոսելիս լինի կոռեկտ ու հարգալից մարդկանց կարծիքները լսելիս: Հակառակ դեպքում իրեն կլինի չոր ու ավելի բովանդակալից պատասխան: Երբ հանուն մեր ֆուտբոլի զարգացման ընթանում են առողջ քննարկումներ ու մտքերի փոխանակություն, ու ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում մարդկանց առողջ բանավեճերն ու քննարկումներն անվանել հիմարություն, ուրեմն առաջին հիմարն այդ տեսակ մարդն է, որն իրենից ու իր քթից այն կողմ այս կյանքում ոչինչ չի տեսնում: Քո կարծիքը մենք լսեցինք, ու մեզ պարզ էր մինչեւ այդ, որ դու այդ կարծիքին էլ լինելու ես, որովհետեւ չեմ կարծում, որ դու շատ ես ցավում մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- գրել է նա:

Գոռ Մալաքյանը նույնպես կոշտ է արձագանքել Խաշմանյանին: Ըստ նրա՝ «Արարատի» մարզիչն առաջնորդվում է միայն սեփական շահով: Նա մասնագետին հորդորել է հետագայում կարծիքներ արտահայտելիս լինել ավելի զուսպ:

«Խաշմանյանն ասում է, որ հիմարություն է լեգեոներների լիմիտ մտցնելը: Երբ մարդ ինտելեկտով ցածր է, սեփական շահից ու կարծիքից այն կողմ չի տեսնում եւ չի  լսում մնացածի կարծիքը, կարծում եմ՝ դա է հիմարությունը: Ամեն ոք կարող է ասել իր տեսանկյունն այս հարցի շուրջ, եւ ընդհանուր բանավեճի ու կարծիքների փախանակումից կկայացվի ճիշտ որոշում հանուն մեր ֆուտբոլի զարգացման: Իհարկե մեզ՝ ֆուտբոլի ասպարեզում գտնվող մարդկանց, հայտնի է, թե որն է իր կողմից ասված «հիմարություն է լեգեոներների լիմիտ սահմանել» մտքի պատճառը: Փակագծերն այս պահին բացելու կարիք չեմ տեսնում: Կոչ եմ անում կարծիք ասելիս լինել ուշադիր ու հարգալից հետագա անախորժություններից խուսափելու համար»,- գրել է նա:

Էդգար Մանուչարյանը նույնպես քննադատել է խաշմանյանին: Նրա կարծքով՝ մարզիչն անհանգստացած չէ հայկական ֆուտբոլի ապագայով: Մանուչարյանը նշում է, որ ֆուտբոլիստները լիմիտի վերաբերյալ խոսում են հայկական ֆուտբոլին օգուտ տալու անկեղծ ցանկությամբ:

«Մենք՝ բոլորս, մեր կարծիքն ենք հայտնում հօգուտ մեր ֆուտբոլի, կարծիքներ, որոնք կփրկեն մեր ֆուտբոլը, մեր երիտասարդ սերնդին: Բայց մարդիկ կան, հանձինս Աբրահամի, որը ոչ միայն չի հարգում ֆուտբոլիստների, հանրության, կարծիքներն  ու գաղափարները, իրեն վերապահում է վիրավորել անվանելով հիմարություն այն մարդկանց կարծիքներն ու գաղափարներն, որոնք ի սրտե ուզում են ինչ-որ բանով փոխել հայկական ֆուտբոլը, դրանով ցածրացնելով ինքն իրեն։ Չեմ կարծում, որ նա անհանգստացած է հայկական ֆուտբոլի ապագայով: Ես կողմ եմ, որ լինի դիսկուսիա, ու ամեն մեկն իր կարծիքը հայտնի, ու ըստ կարծիքների՝ կարելի է ընտրել լավագույն տարբերակը, որը մեր ֆուտբոլը կտանի դեպի լավը»,- գրել է Մանուչարյանը:

Այս արձագանքներից հետո Խաշմանյանը կրկին խոսել է: Նա նշել է, որ պարզապես խոսել է թեմայի շուրջ եւ տեղյակ չի եղել, թե ֆեյսբուքում ֆուտբոլիստների կողմից ինչ քննարկում է ընթանում դրա հետ կապված ու ով ինչ է ասում: Նա պատասխանել իր տված որակավորմանը կտրուկ արձագանքած ֆուտբոլիստներին:

«Խոսել եմ սկզբունքի մասին եւ հայտնել եմ կարծիք, որն իմ իրավունքն է: Ինձ տեղյակ պահեցին, որ ֆուտբոլիստ է պատասխանել իմ կարծիքին: Ասեմ, որ նման քննարկումների ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա, քանի որ ֆուտբոլիստները խոսում են իրենց շահերից ելնելով: Հայաստանում 10 տարի է՝ նույն պատկերն է տիրում լեգեոներների հետ կապված: Միշտ նույն վիճակն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ՝ այդ 10 տարիներին, չէին խոսում լեգեոներների լիմիտի մասին, իսկ հիմա սկսել են խոսել: Պատասխանը սա է, քանի որ այն ժամանակ խաղում էին, հիմա արդեն դժվարանում են խաղալ, քանի որ իրենց թիմերի կազմում կորցնում են իրենց տեղը եւ մրցունակ չեն: Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով եւ նախագահներով ֆեդերացիայի հովանու տակ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Գեւորգ Ղազարյանի կարծիքը տեսել է եւ որ նրան շատ է հարգում:

Նախկինում լեգեոներների թվի սահմանափակման մասին խոսել են նաեւ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Գյուլբուդաղյանցն ասել է, որ ներկա պայմաններում, երբ ոչ բոլոր թիմերն են, որ իրենց ակադեմիաներն ունեն, դա օգուտ չի տա: Պետրոսյանը նշել է, որ դա արհեստական միջամտություն կլինի հայկական ֆուտբոլին, ինչը ճիշտ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը նշում է, որ, եթե անգամ սահմանափակում մտցվի, դա չի կարելի կիրառել մեկնարկային կազմի վրա, իսկ հայտացուցակի վրա կիրառեու մասին կարելի է քննարկել:

Տպել
3021 դիտում

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին