HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ Երևանի բնակչի սպանության դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի 32-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում էր ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի ձախ մասում գտնվող տաղավար տանող ճանապարհին հայտնաբերվել էր տղամարդու դի, որի պարանոցի ստորին երրորդի շրջանում փաթաթված է եղել կպչուն ժապավեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մահացածը Երևանի բնակիչ Սամվել Գեղամյանն է՝ ծնված 1985 թվականին, ով, ըստ հարազատների հայտարարության, հուլիսի 31-ին դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել։

2017թ. օգոստոսի 9-ին ստացված մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ Ս.Գեղամյանի մահվանն անմիջականորեն հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ս.Գեղամյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ս.Գեղամյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter