Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Բացառիկ հնարավորություն հայկական կապիտալի մեծ խնդրի համար

Կորոնավիրուսային համաշխարհային ճգնաժամի բերած մարտահրավերները, անշուշտ, բազմաթիվ են և ոչ միատարր, այդ թվում, բնականաբար, Հայաստանի և հայության համար: Դրանց թվում, անշուշտ, առկա է բավականին խորքային մարտահրավեր հայկական ազգային կապիտալին, թեև այդ արտահայտությունը կամ երևույթը կարող ենք օգտագործել մեծ վերապահումներով, մի շարք պատճառներով: Այդուհանդերձ, այստեղ իրավիճակը՝ նաև հենց այդ պատճառների առումով, բավականին բազմիմաստ և հակասական է, բազմաշերտ: Ընդհանրապես, հայկական ազգային կապիտալ ասվածը ինքնին միատարր չէ և չի կարող լինել, ու, միևնույն ժամանակ, դրա մի ահռելի մասն անշուշտ ունի ծագման լեգիտիմության խնդիր հենց համահայկական շրջանակում: Խոսքն այդ իմաստով առավել մեծ առումով վերաբերում է Հայաստանում կուտակված հարստությանը, կապիտալի այն կրողներին, որոնք ձևավորվել են Հայաստանում:

Շոշափելիորեն խոսքը վերաբերում է նաև Ռուսաստանում ձևավորված հայկական կապիտալին, դրա կրողների մի զգալի մասին, որոնք էական կապեր ու առնչություն են ունեցել Հայաստանում մինչև հեղափոխությունն իշխած համակարգի հետ: Հեղափոխությունից հետո այդ իմաստով փոխվել է շատ բան, և մի շարք խոշոր սեփականատերեր, գործարարներ, ազգային կապիտալի կրողներ իրենց հետհեղափոխական վարքագծով թուլացրել են հանրային բարոյական այն ճնշումը, որ զգացել են իրենց վրա մինչև հեղափոխությունը: Այդուհանդերձ, լայն իմաստով, համահայկական շրջանակով առկա է կապիտալի լեգիտիմության խնդիրը, ընդ որում՝ միանգամայն օբյեկտիվ պատճառներով: Եվ, որքան էլ այդ խնդիրը կոնկրետ կապիտալիստի, գործարարի, բարերարի պարագայում ունի տարբեր դրսևորում, աստիճան, կամ ընդհանրապես չունի գոյություն, այդուամենայնիվ, լայն իմաստով դրա գոյությունը իր ազդեցությունն է թողնում գրեթե բոլորի հանդեպ վերաբերմունքի վրա, ունենում է համընդհանուր հետևանք: Այդ իմաստով, կապիտալի լեգիտիմացման խնդիրը հետհեղափոխական օրակարգի առանցքային խնդիրներից մեկն էր, որի լուծման մի բանաձև գործնականում առաջարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանրային ներում ստանալ տարիների յուրացրածի արդյունքում որոշակի թիվ բանակի արդիականացմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու զարգացման համար կարևոր կայունության ժամանակային և տարածական միջավայր ձևավորելուն ուղղելով:

Նոր իրավիճակ, մարտահրավեր, բայց նաև հնարավորություն է բերում կորոնավիրուսի ճգնաժամը, մարդկությանը մարտահրավեր նետած համաճարակը: Այդ մարտահրավերը պետություններն ու ժողովուրդները պետք է հաղթահարեն համատեղ, միասնական, բայց ակնհայտ է նաև, որ պահանջվելու են նաև ինքնավար, ինքնիշխան և ինքնաբավ ջանքեր: Ահա այստեղ է առանցքային դառնում հայկական ազգային կապիտալի, թեկուզ լեգիտիմության ճգնաժամ ունեցող կապիտալի դերը: Այն որևէ պարագայում չպետք է և չի կարող փոխարինել պետության դերին՝ Հայաստանի Հանրապետության: Սակայն ակնառու է նաև, որ պետության դերն այստեղ գերակա, սակայն միակը չէ, և այդ պետությունն ամենևին այն վիճակում չէ, որ կարողանա միայնակ սպասարկել բոլոր խնդիրներն ու իրավիճակի բոլոր խորքերը: Ըստ այդմ, առանձնահատկությունը պահանջում է բոլոր ռեսուրսների և ինստիտուտների ներգրավում, այդ թվում՝ չգրված ինստիտուտների, ինչպիսին հայկական համաշխարհային սփռումով ազգային կապիտալը: Բայց կապիտալը ոչ լոկ փողային ներարկումների իմաստով, այլ այն հենքի, որ առաջին հերթին կդրվի դրա տակ, թե արժեքային, բովանդակային, գաղափարական և թե հեռանկարի իմաստով ռազմավարական տեսանկյունից:

Հայկական ազգային կապիտալը կդրսևորի՞ բավարար կամք, ինտելեկտ, արժեհամակարգային բավարար արդիականություն և միաժամանակ սոցիալական համերաշխության խնդրի կարևորության գիտակցում, հետվարակային աշխարհում Հայաստանի և հայության անելիքի ճարտարապետության գործում իր մասնակցության համար: Մասնակցություն, որը թույլ կտա դուրս գալ լեգիտիմության համընդհանուր ճգնաժամից: Իսկ համահայկական լեգիտիմությունն այդ առումով կլինի հայության այն վարձահատուցումը, որը, իբրև բարոյահոգեբանական և անգամ քաղաքական կարևոր ռեսուրս, հետագայում ծառայելու է այդ կապիտալին, ինչպես կապիտալն է ծառայում պետությանն ու հայությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում