211652_close_icon
views-count6430 դիտում article-date 13:24 26-10-2017

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը վավերացվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը ՀՀ կառավարությանը նեկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները: Պայմանագիրը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք, նույն պայմանագրի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությանը: Պայմանագրում նաև տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթներ` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական և համապարփակ միջազգային պայմանագիր: Եվրասիական տնտեսական միության մաքսային ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է:

Նմանատիպ նյութեր