Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ռոմային» «խժռեցին». Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա՞ Լոնդոն

Իտալական «Ռոմայի» համար 2019/2020 թթ. մրցաշրջանն ավարտվեց։ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռոման» երեկ գերմանական Դյուսբուրգ քաղաքում մրցեց իսպանական «Սևիլիայի» հետ: Իսպանական թիմին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 22-րդ րոպեին: Աչքի ընկավ Սերիխիո Ռեգիլոնը: Այնուհետև 44-րդ րոպեին «Սևիլիայի» ֆուտբոլիստները կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Նեսիրին: «Սևիլիան» հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Ասել, որ մեր ֆուտբոլիստը ցուցադրեց թույլ խաղ, միանգամայն ճիշտ չի լինի։ «Սևիլիան» «Ռոմային» գերազանցեց խաղային գրեթե բոլոր առումներով և արժանի հաղթանակ տարավ։ Կրկին համոզվեցինք, որ իտալական ակումբը դեռևս պատրաստ չէ պայքարել տիտղոսների համար։ Գալիք մրցաշրջանում «Ռոման» նորից հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ Ա սերիայում Հռոմի թիմը բավարարվել էր միայն 5-րդ հորիզոնականով։

Այո, թիմն ունի մեծ պոտենցիալ, որն ամբողջությամբ չօգտագործեց։ Գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կիրառեց մի քանի խաղային մոդելներ՝ փորձելով գտնել ոսկե միջինը։ «Ռոմայի» նպատակը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելն էր, սակայն առաջնության ընթացքը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ թիմը որոշակիորեն կաղում է։ Լավագույն քառյակում գտնվող թիմերը ցուցադրեցին ավելի բալանսավորված և դինամիկ ֆուտբոլ։ Հաշվի առնելով օբյեկտիվ գործոնները՝ «Ռոմայի» արդյունքը Ա սերիայում կարելի է բավարար համարել։ 5-րդ հորիզոնականը արտացոլում է «Ռոմայի» դիրքը իտալական ֆուտբոլում։

«Այո, հիասթափված եմ, բայց պետք է խոստովանեմ, որ մենք արժանի էինք այս պարտությանը: Այս պահին «Սևիլիան» ուժեղ է մեզնից, նրանք անհամեմատ ավելի լավ խաղացին, և մենք պետք է ընդունենք նրանց առավելությունը: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Դժվար էր դիմադրել մի թիմի, որը մեզանից կազմակերպված և ավելի որակյալ ֆուտբոլ է խաղում: Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ես եմ ձախողման գլխավոր մեղավորը, բայց պետք է նաև իրերն անվանենք իրենց անուններով և չամաչենք խոսել իրականության մասին: Իսկ իրականությունն այն է, որ հենց հիմա «Սևիլիան» մեզանից ուժեղ է»,- երեկվա խաղից հետո ասել է Ֆոնսեկան։

Մրցակցի ավելի ուժեղ լինելու մասին խոսել է նաև «Ռոմայի» հարձակման գծի առաջատար Էդին Ջեկոն։ «Բավական դժվար հանդիպում ստացվեց: Պետք է ընդունենք, որ մրցակիցը շատ ավելի բարձր որակի հանդիպում անցկացրեց: Չկարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, ինչի համար հիասթափված ենք: «Սևիլիան» այսօր «խժռեց» մեզ»,- ասել է բոսնիացի հարձակվողը։

Ինչևէ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Ռոմային» և մասնավորապես Պաուլու Ֆոնսեկային՝ դեռևս պարզ չէ։ Երեկ հայտնի դարձավ, որ «Friedkin Group» ընկերության ղեկավար Դեն Ֆրիդկինը դարձել է «Ռոմայի» նոր սեփականատերը: Ֆրիդկինը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 86,6%-ը և մոտ ապագայում ձեռք կբերի իտալական թիմի 100% բաժնետոմսերը: Գործարքը գնահատվում է 591 միլիոն եվրո: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի օգոստոսի վերջ: Չի բացառվում, որ մոտ ապագայում իտալական թիմում տեղի ունենան փոփոխություններ։

Նշենք, որ Ֆոնսեկան բավական բարձր էր գնահատում Հենրիխ Մխիթարյանի դերը «Ռոմայում»։ Նա բազմիցս է հայտարարել Մխիթարյանի՝ «Ռոմայի» հիմնական ֆուտբոլիստ դառնալու իր ցանկության մասին։ Մխիթարյանն իր հերթին հայտարարել էր, որ նախընտրում է հենց Ֆոնսեկայի ֆուտբոլը, և որ «Ռոմայում» շատ լավ է զգում։

Բանն այն է, որ Ֆոնսեկային չի հաջողվել լուծել թիմի առաջ դրված խնդիրը, այն է՝ նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր։ Չի բացավում, որ «Ռոմայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի փոփոխություն կատարի։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Ռոման» պաշտոնական հայտարարություն էր տարածել Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ մեր ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կխաղա Հռոմի թիմում: Մրցաշրջանն ավարտված է, և հիմա Մխիթարյանն այլևս «Ռոմայի» ֆուտբոլիստ չէ։ Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ «Ռոման» Լոնդոնի «Արսենալի» հետ նախնական համաձայնության է եկել մինչև 2020/2021 թթ. մրցաշրջանի ավարտը մեր կիսապաշտպանի պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Այս առումով, սակայն, դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել։

Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերին։ Լոնդոնի «Արսենալի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերը։ Կվերադառնա՞ արդյոք Մխիթարյանը Լոնդոն։ Այս հարցի պատասխանը կստանանք մոտ ապագայում։ Ամեն դեպքում հավանականությունը մեծ է, որ «Ռոման» ևս մեկ տարով կվարձակալի մեր ֆուտբոլիստին՝ 2020 թվականին նրա ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու պայմանով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում